Ինչո՞ւ են որոշ երեխաներ ավելի արագ առողջանում մրսածությունից հետո
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ են որոշ երեխաներ ավելի արագ առողջանում մրսածությունից հետո

Երեխաները, ում քթի խոռոչում «բնակվում» են մեծ քանակությամբ բազմազան բակտերիաներ, առաջին մրսածությունից հետո ավելի արագ են առողջանում: Այս մասին նշված է ERJ Open Research-ում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Հետազոտության համաձայն՝ շնչառական համակարգի առողջության պահպանման համար կարևոր է քթի մեջ միկրոֆլորայի բազմազանությունը: Գիտնականները այս եզրակացությունը կատարել են 167 երեխաների միկրոֆլորայի նմուշների անալիզի արդյունքներով:

Կամավորներից նմուշները վերցրել են մրսածության առաջին ախտանիշների արտահայտվելուց հետո և ևս մեկ անգամ՝ 3 շաբաթ հետո: Ընդ որում՝ բացի քթի խոռոչի միկրոֆլորայից, մասնագետները հաշվի են առել նաև այլ գործոններ՝ տարվա եղանակը և առաջին մրսածության զարգացման տարիքը, քույրերի, եղբայրների առկայությունը, մանկամսուր հաճախելը և պասիվ ծխելու առկայությունը (ինչպես հայտնի է, ծխախոտի ծուխը երեխաներին խոցելի է դարձնում ինֆեկցիաների հանդեպ և առողջանալու պրոցեսը բարդացնում):

Եզրահանգումը միանշանակ էր՝ քթի խոռոչում բակտերիաների բազմազանությունը թույլ է տվել վիրուսային ինֆեկցիայից հետո ավելի արագ վերականգնվել: Իսկ բակտերիների նվազագույն բազմազանությամբ երեխաները, ընդհանուր առմամբ, ավելի մեծ թվով բակտերիաներ են ունեցել Moraxellaceae կամ Streptococcaceae ընտանիքներից և մրսածության հիվանդություններից հետո ավելի դանդաղ են վերականգնվել:

Գիտնականները հույս ունեն, որ այս հայտնագործությունը կնպաստի վիրուսների առաջացրած մրսածության հիվանդությունների դեմ նոր դեղերի ստեղծմանը:

med.news.am