ԽՍՀՄ-ում մարդկանց մահապատժի էին ենթարկում այս հանցանքների կատարման դեպքում
Advertisement 1000 x 90

ԽՍՀՄ-ում մարդկանց մահապատժի էին ենթարկում այս հանցանքների կատարման դեպքում

Խորհրդային Միությունում մահապատիժը հազվադեպ տեղի ունեցող երևույթ չէր, չնայած որ այն անվանում էին «հասարակական պաշտպանության բարձրագույն միջոց» կամ «պատժի բացառիկ եղանակ»: Սա կապված էր այն բանի հետ, որ պաշտոնապես համարվում էր, որ ԽՍՀՄ-ում չկա պատիժ, այլ կան միայն բացառիկ հատուկ դեպքեր, երբ հանցագործը պետք է պատասխան տա սեփական կյանքով:

Եկեք փոքրիկ պատմական էքսկուրս իրականացնենք և հիշենք, թե որ մեղքերի համար էին Խորհրդային Միությունում պատժի ամենածանր եղանակին՝ մահապատժի ենթարկվում:

Երբ իշխանության եկավ նոր կառավարությունը, այն վերացրեց մահապատիժը, սակայն ավելի ուշ այն վերականգնելու որոշում կայացրեց: Պատմության այս ժամանակաշրջանում մահապատիժ էին կիրառում հիմնականում հակահեղափոխականների և օտար գաղափարներ քարոզողների համար:

1922 թ. դադարեցին մահապատիժ կիրառել 18 տարին չլրացած անձանց նկատմամբ: Բացի դրանից՝ քրեական օրենսգրքում վերջապես ներառվեց այն հանցագործությունների սպառիչ ցանկը, որոնց կատարման դեպքում մահապատիժ էր վրա հասնում: Այս ցանկում կրկին ներառվում էին հակահեղափոխական գործունեությունը, պաշտոնական հանցագործությունները և այլն: Մահապատիժը՝ որպես պատժի ձև, կիրառվում էր նաև պետական սեփականության հափշտակության դեպքում: 1935 թ. մահապատիժ սկսեցին կիրառել նաև 12 տարին լրացած այն անձանց նկատմամբ, որոնք մեղադրվում էին առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ:

Այս ժամանակաշրջանում մահապատիժ սկսվեց կիրառվել հայրենիքի դավաճանների և լրտեսների նկատմամբ: Բացի դրանից՝ պատժատեսակն օգտագործվում էր նաև մարդուն սպանելու համար՝ նրա պաշտոնական գործունեության հետ կապված, դիվերսիայի, բանդիտիզմի դեպքում: Այս ժամանակաշրջանում հատկապես դաժան վերաբերմունք էին ցուցաբերում այն մարդկանց նկատմամբ, որոնք պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակության մեջ էին մեղադրվում: Մահապատժի կարող էին ենթարկվել նաև բռնաբարության, սպանության (ծանրացնող հանգամանքներում) համար: Այս պատժատեսակը հաճախ կիրառվում էր նաև այն անձանց նկատմամբ, որոնք կամովին գերի էին հանձնվում:

blognews.am