Գիտնականները կարողացել են գտնել հակադեպրեսանտների ընդունման և ալկոհոլիզմի հակվածության միջև կապը: Johns Hopkins University-ի հետազոտողները ուշադրություն են հրավիրում այն փաստին, որ 80-ականներին շուկայում նոր սերնդի հակադեպրեսանտների հայտնվելը դեպերսիա ունեցող մարդկանց շրջանում ալկոհոլի ընդունումը 22 տոկոսով կրճատեց:
MedicalXpress-ը հաղորդում է, որ գիտնականները վերլուծել են Framingham Heart Study-ի ուսումնասիրության տվյալները, որոնց շրջանակներում 5 հազար մարդ հայտնել է ընդունած ալկոհոլի, ծխախոտի և հակադեպրեսանտների քանակի, ինչպես նաև դեպրեսիայի առկայության մասին:
Պարզվել է, որ 1971-ի 1980-ի վերջի շրջանում հարցվածների ավելի քիչ քան 2 տոկոսը հակադեպրեսանտներ է ընդունել:
Մինչդեռ 1988-ին սերոտոնինի հակառակ գրավվման սելեկտիվ ինգիբիտորների հայտնվելուց հետո, որոնք ավելի արդյունավետ էին, հակադեպրեսանտների ընդունումը կտրուկ ավելացավ:
Ընդ որում չափավոր դեպրեսիայով մարդկանց շրջանում ալկոհոլիզմից տառապողների քանակը կրճատվել էր 22 տոկոսով, իսկ տվյալ տեսակի հոգեկան խանգարում ունեցող անձանց 12 տոկոսը հրաժարվել էր հարբեցողությունից:
Ստացվում է, որ ալկոհոլը դեպրեսիայի բուժման որպես մատչելի «դեղ» է ընկալվում, ինչն ըստ մասնագետների, պետք է հաշվի առնել հարբեցողության բուժման ժամանակ:
Գիտնականները վստահ են, որ ալկոհոլից տառապողների մինչև 30 տոկոսը կանցնեին հակադեպրեսանտների ընդունմանը, եթե կարողանային բուժել ալկոհոլից կախվածությունը:
Հետազոտության աշխատանքները ներկայացված են աշխատանքային փաստաթղթում, որը տարածել է Ամերիկյան տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոն (National Bureau of Economic Research):