
Մենք հաճախ ենք պատմություններ լսում այն մասին, թե ինչպես են մարդիկ լամպն իրենց բերանը մտցնում, իսկ հետո չեն կարողանում այն հանել: Նման դեպքերի հաճախ են հանդիպում վնասվածքաբանները՝ հենց նրանց են դիմում մարդիկ բերանի մեջ խցանված լամպը հանելու խնդրանքով:
Ամենեւին դժվար չէ ստանդարտ ձեւի լամպը բերանը մտցնել, դրան է նպաստում նաեւ շրջահոսելի ձեւը: Սակայն առանց բժիշկների օգնության բերանից այն հանել արդեն չի ստացվի: Ինչո՞ւ:
Պարզվում է՝ պատճառը դիմային մկաններն են: Երբ մարդը փորձում է լամպը բերանը մտցնել, դիմային մկանները թուլացած վիճակում են եւ հեշտ են լայնանում: Բերանի խոռոչը լցրած լամպը նրան ստիպում է երկար բաց մնալ, այսպիսի վիճակում դիմային մկաններն ավելի սաստիկ են լարվում: Միաժամանակ, կարող է տեղի ունենալ մկանային սպազմ, եւ լամպը որքան երկար ժամանակ մնա բերանի մեջ, այնքան մկանները սպազմի պատճառով ավելի կաշկանդված կլինեն:
Այսպիսով, բերանից լամպը հանել չի ստացվի, քանի որ այն մկանների լայնացում է պահանջում, իսկ մկանները չեն լայնանում:
Հատկապես այս պատճառով հիմնարություն է լամպով փորձարկումներ անելը: Գրեթե յուրաքանչյուրը լսելով լամպի հետ կապված պատմությունը՝ փորձում է այն կրկնել: Մինչդեռ բժիշկները զգուշացնում են, որ չարժի դա անել, քանի որ գրեթե ոչ մեկին չի հաջողվում բերանից լամպն ինքնուրույն հանել: