Կաթնային պաղպաղակն ավելի առողջարար է, քան սերուցքային և պլոմբիր պաղպաղակը, քանի որ այն ունի ավելի քիչ կալորիա և ճարպ: Կաթնային պաղպաղակը, ըստ փորձագետների, կարելի է ուտել շաբաթը 2-3 անգամ՝ առանց վնասելու առողջությունը և մարմնի տեսքը:
Ռուսաստանի Դաշնային բժշկակենսաբանական գործակալության Թունաբանական ինստիտուտի Բուժական սննդի կլինիկայի դիետոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Լիվանցովան պնդում է, որ պաղպաղակի մեկ չափաբաժինը չպետք է գերազանցի 100 գրամը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Լավագույն տարբերակը բնական պաղպաղակն է, որը պարունակում է արհեստական հավելումների, կոնսերվանտների և արոմատիզատորների նվազագույն քանակ: Այսինքն, որքան փոքր է բաղադրիչների ցանկը, այնքան ավելի լավ»,- ավելացրեցրել է Լիվանցովան:
Պաղպաղակն ունի նաև օգտակար հատկություններ. Այն պարունակում է կալցիում և ֆոսֆոր, որոնք ապահովում են առողջ ոսկորներ և ատամներ, ինչպես նաև կալիում և մագնեզիում, որոնք անհրաժեշտ են սրտանոթային համակարգի աշխատանքի համար: Պաղպաղակն ունի նաև B խմբի վիտամիններ, որոնք բարենպաստ են ազդում կենտրոնական նյարդային համակարգի վրա: Միևնույն ժամանակ, պետք չէ մոռանալ, որ պաղպաղակն օգնում է արտադրել սերոտին և դոֆամին, որոնք բարելավում են տրամադրությունը:
Պաղպաղակը վնասակար հատկությունները, այնուամենայնիվ, ևս ունի, քանի որ այն սառն է և կարող է գրգռել ստամոքսը։ Կաթնային պաղպաղակից պետք է հրաժարվեն նաև նրանք, ովքեր վատ են տանում կաթնային շաքարը (լակտոզ) և ճարպակալման հետ կապված խնդիրներ ունեն։