5 պատճառ՝ ինչու է օրգանիզմը հեղուկ կուտակում
Advertisement 1000 x 90

5 պատճառ՝ ինչու է օրգանիզմը հեղուկ կուտակում

Բնականոն աշխատանքի համար օրգանիզմին հեղուկ է հարկավոր: Սակայն մի խումբ գործոնների ազդեցությամբ օրգանիզմը հեղուկ է կուտակում, ինչն այտուցների պատճառ է դառնում: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ երբ խնդիրը քրոնիկական բնույթ է ստանում, կարող է վտանգավոր ազդեցություն ունենալ առողջության վրա:

Սննդակարգ: Նատրիումն օրգանիզմին անհրաժեշտ է մի շարք կարևոր գործառույթների համար, սակայն այն բավական քիչ քանակով է անհրաժեշտ օրգանիզմին: Սակայն սննդակարգում օգտագործվող մթերքը սովարաբար մեծ քանակով նատրիում է պարունակում, ինչը հեղուկի կուտակման, քաշի ավելացման պատճառ է դառնում: Նվազագույնի հասցրեք աղի օգտագործումը:

Կենսակերպ: Նստակյաց կենսակերպը կամ շատ երկար ժամանակ կանգնած անցկացնելը կարող են հեղուկի կուտակման պատճառ դառնալ: Երկուսն էլ վտանգավոր են առողջության համար և կարող են բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա, այդ թվում՝ հանգեցնել այտուցների:

Կարևոր է հետևել արյան շրջանառությունը: Եթե աշխատանքի պատճառով երկար ժամանակ եք անցկացնում նստած դիրքում, ընդմիջումներն օգտագործեք քայլելու համար:

Դեղամիջոցների ընդունում: Շատ դեղամիջոցների կողմնակի ազդեցության շարքում է նաև հեղուկի կուտակումը: Հարկավոր է հատկապես ուշադիր լինել, եթե հաճախ եք ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ ընդունում:

Եթե դեղամիջոցի օգտագործման արդյունքում օրգանիզմում հեղուկ է կուտակվում, այտուցներ են առաջանում, հարկավոր է խորհրդակցել նշանակող բժշկի հետ:

Հորմոններ: Այս խնդիրը հաճախ է նկատվում կանանց շրջանում նախադաշտանադադարի և դաշտանադադարի փուլերում: Սրանք հաճախ են ուղեկցվում մեծ քանակով գազերով, հեղուկի կուտակմամբ: Էստրոգեն և պրոգեստերոն հորմոնների մակարդակի փոփոխությունները կարող են հեղուկի կուտակման պատճառ դառնալ:

Ուշադիր եղեք սննդակարգին, բացառեք մթերքի օգտագործումը, որը գազերի կուտակման պատճառ է դառնում: Եթե այդ կերպ խնդիրը չի լուծվում, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը:

Սրտային հիվանդություններ: Այս հիվանդությունների հետևանքով այտուցներ կարող են առաջանալ որովայնի և ոտքերի հատվածում: Իհարկե, հարկավոր չէ հապճեպ եզրահանգումներ անել: Ախտորոշումը կարող է կատարվել միայն մասնագետի կողմից՝ համապատասխան հետազոտությունների անցկացումից հետո:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը