Գիտնականները կապ են գտել աղի գործածման եւ ալերգիկ ռեակցիաների զարգացման միջեւ:
MedicalXpress-ը հայտնում է, որ Մյունխենի Տեխնիկական համալսարանի գիտնականները հետազոտության շրջանակում ուսումնասիրել են ատոպիկ դերմիտով (մարշկի քրոնիկական բորբոքային հիվանդություն) պացիենտների մաշկի նմուշները: Պարզվել է, որ մաշկի ախտահարված հատվածներում նատրիումի մակարդակը նորման 30 անգամ գերազանցում է:
Նրանք պարզել են, որ նատրիումի քլորիդի ազդեցության հետեւանքով Т-բջիջները մեծ քանակությամբ IL-4 եւ IL-13 սպիտակուցներ են արտադրում: Այս միացությունները մի կողմից զգալի դեր ունեն օրգանիզմի ձեռքբերովի իմունային պատասխանում: Մյուս կողմից՝ դրանց գերավելցուկը կարող է առաջացնել մաշկի բորբոքային հիվանդությունների սրընթաց զարգացում:
Գիտնականներն ուշադրություն են դարձնում, որ ալերգիկ ռեակցիաները զգալի անկում են գրանցում Т-բջիջների վրա նատրիումի քլորիդի ազդեցության դադարեցումից հետո: