Պետտուրքերի բարձրացման դեմ այսօր փոխնակման կետերի՝ չենջերի և գրավատների՝ լոմբարդների տերերը բողոքի ցույց էին անում կառավարության դիմաց։
Կառավարության նախագիծը հաստատվելու դեպքում արտարժույթի փոխանակման կետերի համար այսօրվա տարեկան միանվագ 50 հազար դրամ պետտուրքը կռադնա 3 միլիոն դրամ, գրավատների՝ ներկայիս 100 հազար դրամը՝ կդառնա 6 միլիոն դրամ, իսկ վարկային կազմակերպություների պարագայում գործող 3 մլն դրամի փոխարեն կգանձվի 7 մլն դրամ:
Հարկային այս փոփոխությունը ոչ միայն հարված է փոքր բիզնեսի այս ճյուղերին, այլև նպաստում է բանկերի մենաշնորհին։ Պարզ է, եթե հարկային ճնշման հետևանքով չենջերն ու գրավատները փակվեն կամ նրանց ծառայությունները թանկանան, ապա մարդիկ փողը կփոխեն կամ գրավ կդնեն բանկերում։
Դեռևս օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցույց էր տվել որ ինքը բանկերի վարչապետն է, բացատրելով որ եկամտահարկի համահարթեցման նպատակն այն է որ հարուստները էլ ավելի հարստանալով իրենց հավելյալ գումարները(43 միլիարդ դրամ) բանկերում պահ տան, ու բանկի տոկոսները կիջնեն։
ծանոթագրություն. Այժմ գործում է պրոգրեսիվ եկամտահարկը որով մինչև 150 000 դրամ աշխատավարձից հարկվում է 23 %, 150 հազար – 2 մլն դրամի դեպքում՝ 28 տոկոս, 2 մլն դրամից ավել՝ 36 %: Նախորդ իշխանությունների հանդեպ քննադատություն կար, որավելի չեն շատացնում պրոգրեսիվ եկամտահարկը՝ շատ ստացողներից ավելի հարկեին, իսկ ցածր աշխատավարձերինը իջեցնեին 23 տոկոսից էլ պակաս։
Փաշինյանի Հարկային փոփոխություններով հակառակը՝ շատ աշխատավարձ ստացողներինը իջեցվում է, իսկ քիչ ստացողներինը թողնում են նույնը, բոլորը կվճարեն 23 տոկոս եկամտահարկ։
Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից: