Ինձ հետաքրքրում է Օպերայի մոտակայքում տեղի ունեցող գործողությունների ժամանակ ոստիկանների հոգեբանությունը։ Հասկանալի է, ոստիկանությունը ուժային գործողություններ է իրականացնում և նման դեպքերում չափի զգացողությունը լքում է, բայց, այնուամենայնիվ, կա նաև հոգեբանական պահ։
Ոստիկանության շարքերում կա դժգոհություն, ինչը նաև նման գործողությունների ժամանակ է արտահայտվում։ Դժգոհության պատճառները և սոցիալական վիճակն է, և ընդհանուր անորոշությունը, ինչպես նաև իրենց համար անհասկանալի է այն վիճակը, որում հայտնվել են։ Սոցիալական պատճառներով մարդկանց բողոքի ցույցը ցրելը ազդում է գիտակցության վրա, առավել ևս, որ իրենք նույնպես նման խնդիրներ ունեն։ Կառավարության քայլերի պատճառով իրենք են ճակատագծում հայտնվում։
Որոշ ոստիկանների կոպիտ պահվածքը նաև գործող իշխանության հանդեպ դժգոհության արտահայտության ձևն է։ Երբ մարդը բորբոքված է լինում, կարող է տուժել առաջին իսկ պատահան անձը, որն ուղղակիորեն կապ չունի բորբոքվածության պատճառի հետ։Սա շատ կարևոր պահ է, ինչը պետք է արձանագրել։
Չհիմնավորված խոստումներ, թատերական պոպուլիզմ, անորոշ վիճակ։ Այդ ամենը կուտակվում է և մի անսպասելի պահ կարող է արտահատվել։
P.S.Պարզ է, որ սրճարաններն այդ տարածքից հանելը ճիշտ է, պարզ է նաև, որ առջանում է նաև գործազրկության խնդիր։ Այդ ամենը պետք է համալիր կերպով լուծվի և ոչ նման եղանակներով։ Մարդկանց պետք է առաջարկել այլընտրանքային լուծումներ։ Նման լուծումներ չեն առաջարկվում։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից:
Ինձ հետաքրքրում է Օպերայի մոտակայքում տեղի ունեցող գործողությունների ժամանակ ոստիկանների հոգեբանությունը։ Հասկանալի է,…
Gepostet von Stepan Danielyan am Donnerstag, 14. März 2019