Օվկիանոսը կլանում է մարդու գործունեության հետ կապված CO2-ի արտանետումների շուրջ մեկ երրորդը. գիտնականներ
Advertisement 1000 x 90

Օվկիանոսը կլանում է մարդու գործունեության հետ կապված CO2-ի արտանետումների շուրջ մեկ երրորդը. գիտնականներ

Երկրի վրա տաքացումը կընթանար ավելի արագ տեմպերով, եթե չլիներ մարդու տնտեսական գործունեության հետ կապված ածխաթթվական գազի արտանետումները կլանելու օվկիանոսների ունակությունը: Ինչպես պարզել են յոթ երկրների մի խումբ հետազոտողներ, որոնք աշխատել են Շվեյցարիայի Ցյուրիխի պոլիտեխնիկական դպրոցի (ETH Zurich) մասնագետների ղեկավարությամբ, 13 տարում՝ 1994-ից մինչև 2007 թվականը, Համաշխարհային օվկիանոսը մթնոլորտից «վերցրել է» 34 միլիարդ տոննա CO2, ինչը կազմում է այդ արտանետումների ընդհանուր ծավալի 31 տոկոսը:

«Հանածո վառելիքի այրման արդյունքում արտադրված ամբողջ CO2-ը չէ, որ մնում է մթնոլորտում և նպաստում գլոբալ տաքացմանը: Օվկիանոսն, ինչպես նաև ցամքի վրայի էկոհամակարգերը մթնոլորտից կլանում են այդ ձեռակերտ էմիսիայի զգալի մասը»,- պարզաբանել են ETH Zurich-ում: «Առանց այդ կլանման մթնոլորտում CO2-ի պարունակությունը և կլիմայի փոփոխության մասշտաբներն էապես ավելի մեծ կլինեին»,- արձանագրում են ETH Zurich-ում: Գիտնականների խումբը՝ պրոֆեսոր Նիկոլաս Գրուբերի գլխավորությամբ, իր գիտական աշխատանքում հիմնվել է ավելի քան 50 գիտարշավների արդյունքների վրա, որոնք 2003 – 2013 թվականներին ձեռնարկվել են ջրի բաղադրության հետազոտման նպատակով:



Նման նյութեր