«Ինչպես մի անգամ պատահաբար «հանդիպեցի» Նազարբարևին․․․»
Advertisement 1000 x 90

«Ինչպես մի անգամ պատահաբար «հանդիպեցի» Նազարբարևին․․․»

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես մի անգամ պատահաբար «հանդիպեցի» Նազարբարևին․․․

Ինչպիսին էլ լինեն քաղաքական զարգացումների ապագան և իր դերակատարության ծավալն ու իրական ազդեցությունը, Նազարբաևի հրաժարականով այդ երկրի համար մի ամբողջ պատմական էպոխա է ավարտվում։

Դա Ղազախստանի պետականության կայացման, և խոշոր հաշվով, ղազախների պետական ու ազգային ինքության ձևավորման մի պատմական ժամանակաշրջան էր։ Միմյանց հաջորդած ֆորմացիաների, աշխարհագրական հարևանությամբ ընթացող ազդեցությունների վերաձևումների հորձանուտում Նազարբարևին հաջողվեց քայլ առ քայլ, հետևողականորեն նախ կայացնել ու ամրապնդել Ղազախստանի ինքնիշխանությունը, երկիրը զերծ պահել ներքին ու արտաքին խոշոր ցնցումներից, ապա երկրի տնտեսությունը դնել արդիականացման ռելսերի վրա, աննախադեպ առաջընթաց ապահովել կրթագիտական ոլորտում, բարձրացնել Ղազախստանի տարաշաշրջանային ու միջազգային հեղինակությունն ու դերակատարությունը։ Նազարբաևը նաև հետխորհրդային տարածքում ու հատկապես միջինասիական տարածաշրջանում անվիճելի քաղաքական աքսակալ էր, հսկայական փորձառությամբ, քաղաքական բացառիկ հոտառությամբ և իշխանությունը զգալու բնատուր օժտվածությամբ։

Մի անգամ, 2009 թ․ դեկտեմբերին, պատահեց այնպես, որ ես Նազարբարևի հետ մոտ տաս րոպե առանձին զրուցելու հնարավորություն ունեցա։ ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում մեկնել էինք Ղազախստան, որտեղ ընթանում էր ՀԱՊԿ անդամ-պետությունների ոչ պաշտոնական գագաթաժողովը։ Նախագահների մասնակցությամբ հանդիպումն ավարտվել էր և ես հանդիպման պաշտոնական սրահի հարևանությամբ մի ազատ սենյակ էի մտել, որտեղից անկաշկանդ հեռախոսով զրուցում էի հայաստանյան լրատվամիջոցներից մեկի հետ։

Այդ պահին, հանկարծ բացվում է դուռը և ներս է մտնում նախագահ Նազարբաևը․․․ միայնակ։ Տեսնելով ինձ ու զգալով, որ ես ևս անակնկալի եկա, ասաց, որ ցանկանում է հագուստը ուղղել և կարծել է, որ այդ սենյակում մարդ չկա։ Հետո, ինքնաբերաբար զրույցի բռնվեցինք (նախագահների մասնակցությամբ հանդիպումներն այդ ընթացքում այնքան պարբերական էին, որ երկրների ղեկավարները դեմքերով արդեն ճանաչում էին նախագահներին մշտապես ուղեկցող պատվիրակությունների անդամներին)։ Մոտ տաս րոպե տևած այդ զրույցի մանրամասները հիմա արդեն շատ լավ չեմ հիշում, բայց տպավորվել է մի հարցի շուրջ իր կարծիքը, որ վարչապետ Էրդողանը հազիվ թե մինչև վերջ գնա հայ-թուրքական հաշտեցման, մի բան, որ, մեզ համար անսպասելի չէր, սակայն հետաքրքիր էր լսել հենց իր շուրթերից։

Հ․Գ․ Այդ կարճ զրույցի ընթացքում, առիթն օգտագործելով իմ գործընկերային պարտքը համարեցի դրվատանքի խոսքեր ասել նաև իմ ղազախ գործընկեր Բագլան Մայլիբաևի հասցեին, ով այդ ժամանակ Նազարբարևի մամուլի քարտուղարն էր, և մենք շատ արդյունավետ համագործակցում էինք։ Հետո արդեն Բագլանը նշանակվեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Արդեն մի քանի տարի անց Բագլանը ձերբակալվեց «պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ հավաքելու և տարածելու» մեղադրանքով և դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման։ Բայց արդեն առիթ չունեցա ո՛չ Բագլանից ու ո՛չ էլ Նազարբարևից տեղեկանալ, թե ինչ պամություն էր դա իրականում․․․???»:

Ինչպես մի անգամ պատահաբար "հանդիպեցի" Նազարբարևին․․․Ինչպիսին էլ լինեն քաղաքական զարգացումների ապագան և իր …

Gepostet von Farmanyan Samvel am Dienstag, 19. März 2019

 



Նման նյութեր