«Ինչպես ավտոմեքենաների տեխզննման համակարգը բարեփոխելով ստեղծել հարյուրավոր նոր աշխատետեղեր»
Advertisement 1000 x 90

«Ինչպես ավտոմեքենաների տեխզննման համակարգը բարեփոխելով ստեղծել հարյուրավոր նոր աշխատետեղեր»

Արեն Ապիկյանի հրապարակումը.

«Բոլոր ավտոմեքենա ունեցող մարդիկ շատ լավ գիտեն, որ այսօր այսպես կոչված տեխզզնման կտրոնը, ավտոմեքենայի տեխնիկական վիճակի հետ ոչ մի կապ չունի։ Այսինքն, եթե նախկինում տեխզննման կտրոն ստանալու համար, պետք էր մեքենան ներկայացնել տեխզզնման կայան, որտեղ այն պետք է զննվեր և թերությունների առկայության դեպքում, դրանք պետք է շտկվեին, որ այդ կտրոնը ստնաիր, ապա հիմա բավական է վճարել տուրք և այդ կտրոնը հենց բանկում ստանալ։

Ես առաջարկում եմ այս հարցի հետևյալ լուծումը։ Պետությունը այս գործառույթը տեղափոխում է մասնավոր դաշտ, այսինքն ավտոտեխզման կայանների լիցենզիաներ է տրամադրում ավտոտեխսպասարկման կայաններին (սերվիսներին), որոնք կհամապատասխանեն որոշակի պահանջների։ Կախված մեքենայի տարիքից, ամեն մեքենա պետք է պարտադիր անցնի իրական տեխզզնում, օրինակ մինչև 5 տարեկան մեքենաները չեն անցնում, 5-10 տարեկան մեքենաները 2 տարին մեկ անգամ, 10 տարեկան և ավել մեքենաները՝ ամեն տարի։

Հայասատնում կա 500.000 ից ավելի տրանսպորտային միջոց։ Ասենք եթե ամեն մեքենայի տեխզնման համար այսօրվա 15,000 դրամից, 5,000 դրամը տրամադրել մասնավորին ապա դա կստացվի տարեկան 2,500.000.000 դրամ շրջանառությամբ փոքր բիզնես, որից կգանձվեն նաև հարկեր։ Պետությունն էլ կստանա իր մասը տուրքի տեսքով 5.000.000.000 դրամ։

Պարզ հաշվարկա, ձեռնտու է և պետությանը և մասնավորին և քաղաքացուն»։



Նման նյութեր