
Աշխարհում յուրաքանչյուր տասներորդ վաղաժամ մահը պայմանավորված է նստակյաց ապրելակերպով և ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակով: Այս մասին ասվում է Journal of Epidemiology & Community Health ամսագրում հրապարակված հոդվածում:
Գիտնականները ուշադրություն են դարձնում նրան, որ այսօր ավելի շատ մարդիկ են նախընտրում իրենց ազատ ժամանակը նստած կամ պառկած անցկացնել:
Իրավիճակը խորացնում է նաև այն, որ շատերը ստիպված են ամբողջ աշխատանքային օրը գրասենյակում նստած անցկացնել:
Մինչդեռ եթե ժամանակի մի մասը կանգնած անցկացնել (այդ թվում հասարակական տրանսպորտում) ապա կարելի է զգալիորեն նվազեցնել դիաբետի և ճարպակալման զարգացման վտանգը:
Միայն Բրիտանիայում նստակյաց ապրելակերպի հետ կապված հիվանդություններից ամեն տարի 70 հազար մարդ է մահանում: Սակավաշարժ կենսակերպ վարող մարդկանց մահվան առավել տարածված պատճառը երկրորդ տիպի շաքարային դիաբետն է:
Ընդ որում ամեն 6-րդ դիաբետով մարդու մոտ ֆիզիկական ակտիվության պակասը հանգեցնում է ինսուլինի նկատմամբ անընկալունակության զարգացման:
Մասնագետները նշում են, որ հիպոդինամիայի դեմ պայքարը կարող է նաև տնտեսական օգուտ ունենալ, քանի որ կնվազեցնի սակավաշարժ կենսակերպի հետևանքների դեմ պայքարի համար բժշկական ծառայությունների ծախսերը: