Օտարերկրյա ՏՏ ընկերություններ աշխատուժի հոսքը կանխելու նպատակով պետությունը աշխատողների թվաքանակի շեմ է սահմանել 30-ը
Advertisement 1000 x 90

Օտարերկրյա ՏՏ ընկերություններ աշխատուժի հոսքը կանխելու նպատակով պետությունը աշխատողների թվաքանակի շեմ է սահմանել 30-ը

Հայաստանում ՏՏ օտարերկրյա ընկերության մասնաճյուղերը կարող են ունենալ առավելագույն 30 աշխատակից: Դա նպատակ ունի կանխել տեղական ընկերություններից օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղեր աշխատուժի արտահոսքը:

Այս մասին ԱԺ-ում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

ԼՀԿ խմբակցությունից Արկադի Խաչատրյանը նշեց, որ ՏՏ ոլորտում գործող միությունները վերապահումներ ունեն նախագծով նախատեսվող օտարերկրյա տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններին հարկային արտոնություններին հասանելիություն տալու մասով: Հիմնական մտավախությունն այն է, որ այդպիսի արտոնության հասանելիություն չունեն տեղական այնպիսի ընկերությունները, որոնք ունեն հինգ և ավելի տարիների փորձ: Դա անհավասար պայմաններ է առաջացնում:

«Նախ հիմնական մտահոգությունն այն է, որ այդ ընկերությունները կգան և մեր ընկերություններում աշխատող պրոֆեսիոնալ անձանց կտանեն: Տաղանդի արտահոսքի մասին է մտահոգությունը: Դա շատ տեղին մտահոգություն է: Այդ պատճառով ընկերությունների աշխատողների թվաքանակի վերին շեմ է դրված` 30-ը: Եվ դա հատուկ է արված, որ մենք ոչ թե թիրախավորենք այն ընկերություններին, որոնք գան և այստեղ միանգամից հարյուրավոր աշխատատեղեր ստեղծեն և սերվիսով զբաղվեն, այլ թիրախավորենք այնպիսի ընկերությունների, որոնք կբացեն խորը գիտահետազոտական խմբեր»,- ասաց Արշակյանը:

Նա նաև տեղեկացրեց, թե ոլորտի միությունների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ կքննարկեն դրսի ընկերության Հայաստանում մասնաճյուղ հիմնելու դեպքում աշխատակիցների թվի կրճատումը: Նա հնարավոր համարեց 30-ի փոխարեն աշխատողների թվաքանակի շեմը սահմանել 20:

Նախագծով առաջարկվում է հավասար պայմաններ ստեղծել օտարերկրյա ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում ստեղծված դուստր ընկերությունների համար: ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2015 թ., որի արդյունքում ՏՏ ոլորտում նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ: Առաջարկված նախագծով նորաստեղծ ընկերությունների համար հնարավորություն է ստեղծվում հարկային արտոնություններից օգտվելու ժամկետը երկարացնել մինչ 2022թ դեկտեմբերի 31-ը ներառյալ:



Նման նյութեր