Բիլ Գեյթսի հիմնադրամը պարզել է մահվան աշխարհում ամենատարածված պատճառը
Advertisement 1000 x 90

Բիլ Գեյթսի հիմնադրամը պարզել է մահվան աշխարհում ամենատարածված պատճառը

Անառողջ սննդի ընդունումն ավելի շատ մարդ է սպանում, քան ծխելն ու հիպերտոնիան։ Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամի ֆինանսավորած հետազոտության համաձայն՝ մեծ քանակությամբ մսի և նվազագույն քանակությամբ բանջարեղենի օգտագործումն ամեն տարի դառնում է ավելի քան 500 հազար ամերիկացիների և 90 հազար բրիտանացիների մահվան պատճառ։

2017 թվականին այսպես կոչված «արևմտյան դիետան» (կարմիր մսի, ճարպերի և շաքարի սպառման բարձր մակարդակ մրգերի և բանջարեղենի սպառման ցածր մակարդակի ֆոնին) դարձավ աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ մարդու մահվան պատճառ (10,9 մլն չափահաս մարդ)։ Տարեկան վիճակագրությամբ՝ ոչ ճիշտ սնվելու պատճառով մահերի առավելագույն քանակությունը գրանցվել է Չինաստանում, Հնդկաստանում և Ռուսաստանում (3 մլն, 2 մլն և 550 հազար՝ համապատասխանաբար)։ Այնուհետև գալիս է Միացյալ Նահանգները, իսկ Մեծ Բրիտանիան այդ վարկանիշում զբաղեցնում է 18-րդ տեղը։

Համեմատության համար. նշված ժամանակամիջոցում բարձր զարկերակային ճնշումը դարձել է աշխարհում 10,4 մլն մարդու մահվան պատճառ, սրտանոթային հիվանդությունը՝ 9,4 մլն, ծխելը՝ 8 մլն մարդու մահվան պատճառ։

Գիտնականները կոչ են անում ուշադրություն դարձնել այս ցուցանիշներին, մանավանդ հաշվի առնելով այն, որ անառողջ սնվելը ազդում է մարդու վրա անկախ սեռից, տարիքից և տնտեսական կարգավիճակից։ Համաշխարհային  մասշտաբով կրճատվում է ընկույզների, հացահատիկեղենի և կաթնամթերքների օգտագործումը վերամշակված մսի, աղի ու գազավորված ըմպելիքների սպառման ավելացման ֆոնին։ Հետազոտությունում նշվում է պետական մակարդակով համալիր միջոցների ընդունման անհրաժեշտությունը՝ ուղղված առողջ սննդամթերքների արտադրության խթանմանը։

Հետազոտության մեջ ներգրավված է եղել ավելի քան 130 գիտնական աշխարհի 40 երկրներից։ Ծավալուն աշխատանքի արդյունքները հրապարակվել են The Lancet ամսագրում։

med.news.am