«Ես համոզված եմ, որ մեր երկիրը դառնալու է հզոր, հարուստ պետություն։ 21-րդ դարը, անկասկած, մերն է լինելու»: Սա Վազգեն Սարգսյանի ամենա հայտնի խոսքերից է: Այս խոսքերը հնչեցնելուց հետո Հայաստանը մտավ 21րդ դար ու քսան տարի դիմադրեց իր դեմ հետևողական, տոտալ և անդադար գրոհներին: Դիմացավ քսան տարի և հետո փլուզվեց: Հայաստանը նորից գրավեցին նրանք, ում Վազգեն Սարգսյանը ժամանակին հեռացրել էր:
Վազգեն Սարգսյանը ստեղծագործ մարդ էր և ինչպես բոլոր ստեղծագործողները շատ էմոցիոնալ էր: Իր այս խոսքերը ասելիս էլ էր նա նշել, որ «Մենք զգայական ազգ ենք և միշտ չէ, որ զգայականությունը վնաս է տալիս, շատ հաճախ զգայականությունը օգուտ է տալիս»: Նա ինտուիտիվ զգում էր, որ Հայաստանը ունի բոլոր նախադրյալները իրոք 21րդ դարը գրավել, սակայն ինչպես դա հաճախ լինում է ստեղծագործ մարդկանց հետ, պրակտիկ դաշտում չհաշվարկեց այդ դարը գրավելու քայլերը…
Անկախ նրանից թե ինչից են ոգեշնչված եղել Սարգսյանի խոսքերը, իր պնդման մեջ անշուշտ կար տրամաբանություն: Հայաստանը նորանկախ պետություն էր, որը, գտնվելով աշխարհի համար կարևորագույն խաչմերուկներից մեկում, ուներ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը և ամենա կուռ հասարակությունը: Առանց Հայաստանի դիրքորոշումը հաշվի առնելու մեր տարածաշրջանով ոչ նավթամուղ էր կարելի անցկացնել, ոչ երկաթգիծ, ոչ էլ ցանկացած այլ ենթակառուցվածք: Այս գործոնները ճիշտ շահագործելու դեպքում մեզ հետ ստիպված էին լինելու հաշվի նստել աշխարհի մեծերը: Սա զգում էր Վազգեն Սարգսյանը ու գիտեին աշխարհի մեծերը:
Մասսայի ու էնէրգիայի պահպանման օրենքը ոչ միայն ֆիզիկայի հենասյունն է, այլ նաև տնտեսության և, ըստ այդմ, քաղաքականության: Եթե «դարը» սկսուծ է լինել ինչոր մեկինը, ապա այն նույն պահին պիտի դադարի լինել ինչոր այլ մեկինը: Դու քո «դարը» չես կարող ստեղծել, այն կարող ես միայն խլել նրա ձեռքից, ում այն պատկանում էր մինչ այդ: 1998 թվականի հոկտեմբերի 29-ին ստորագրվեց նավթամուղ կառուցելու Անկարայի հռչակագիրը, դրանից մեկ տարի անց սպանվեց Վազգեն Սարգսյանը:
Անկարայի հռչակագրի տակ ստորագրել էին Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուզբեկիստանի ու Ղազախստանի նախագահները, իսկ ԱՄՆ էներգետիկայի նախարար Բիլ Ռիչարդսոնը կնքահոր դերում էր: Վազգեն Սարգսյանի սպանությունից երեք շաբաթ անց Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) Ստամբուլյան գրասենյակում ստորագրվեց Բաքու-Թբիլիս-Ջեյհան նավթամուղը կառուցելու մասին արդեն միջպետական համաձայնագիրը: Համաձայնագիր, որը չէր լինի, եթե հայկական զինված ուժերը պահեին Շահումյանը կամ գոնե Վազգենին։
Դեռևս 1993 թվականին քննարկվող և 1999-ին վերջապես սկիզբ առած ծրագրով Եվրոպան սկսեց լուծել իր էներգետիկ անվտանգության խնդիրները, ԱՄՆ-ն սկսեց տարանջատել Միջին Ասիան ՌԴ-ից, տարածաշրջանային խաղացողները լուծում էին իրենց լոկալ խնդիրները: Մասնագիտությամբ ֆիզիկոս և ըստ այդ վերոհիշյալ ֆիզիկայի օրենքները շատ լավ իմացող ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը դարձավ Բրիթիշ Պեթրոլիումի նախագահի խորհրդական, իսկ 21րդ դարը մնաց չհայկական… դեռ!
Հ.Գ. Հավաստիացնում եմ ձեզ Նիկոլը Հոկտեմբերի 27-ի գործով ոչմի քայլ չի անի, ուզենա էլ չի կարա:
Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից: