Նատալյա Օրեյրոն, որն արդեն հասցրել է հայաստանաբնակ ներկրպագուներին տպավերել իր թեթև ու կենսախինդ բնավորությամբ, Women’s club-ի հյուրն էր, որի շրջանակում նա հայկական հումորի մաս կազմեց…
Նախագծի հանդիսատեսին Նատալյան հայերեն ողջունեց` «Բարև ձեզ»։ Դերասանուհին բավականին արագ է ընկալում հայերեն լեզուն։ Ընթացքում էլ մի քանի հայերեն բառ սովորեց, երբեմն թարգմանչի օգնույթունը շրջանցելով, ռուսերեն էր շփվում տղաների հետ։
Գրիգի և Չարենցի հետ հումորային կարճ զրույցից հետո Նատալյան լսեց Պոնչի` Տարոն Իսպիրյանի պատմած անեկդոտը։ Հումորը նրան չծիծաղեցրեց, ասաց` կամ թարգմանոչուհին լիարժեք չի փոխացել իմաստը, կամ իր համար ծիծաղելի չէր, բայց Պոնչին երկու անգամ համբուրեց` կոմպենսացնելով չծիծաղելու փաստը։
Ակումբի ստեղծագործական թիմը դերասանուհու համար հատուկ ելույթ էր կազմակերպել։ Դերասանուհիներից 4–ը`Թամարա Պետրոսյանը, Սոնա Մաթևոսյանը, Մաշա Մատվեևան և Զառա Սահակյանը երգեցին հայտնի Cambio dolor երգը` նմանակելով երգչուհուն։
Եթե Թամարան ու Սոնան «Վայրի հրեշտակի» հայտնի կերպարնով էին, Մաշայի ելույթի դեպքում շեշտը Պոնչի զարմացնող պարն էր,որն արժաացանվ Նատալիայի գովեստին, իսկ Զառան հայտնի հիթը ներկայացրեց հայկական հնչերանգով։ Նատալյային երգի հայկական տարբերակը շատ դուր եկավ։ Թե 4–ից ում ընտրեց երգչուհին, որպես հաղթող` կիմանաք հետևոլով նախագծի այսօրվա եթերին։
Ամբողջությամբ՝ life.tert.am