ՀՀ կառավարությունն իր ծրագրում առաջնային տեղ է հատկացնում տնտեսական մենաշնորհների դեմ պայքարին և շուկայի ազատականացմանը։ Դեռևս մարտ ամսին հրապարակված, նախորդ տարվա երկրորդ կեսի վերաբերյալ կառավարության ամփոփիչ զեկույցում, անդրադառնալով շաքարավազի շուկային, նշվում է, որ 2018թ. վերջին շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 78%՝ նախկին 95%-ի փոխարեն։
Հիշեցնենք, սակայն, որ «Փաստերի ստուգման հարթակն» օրերս անդրադարձել էրկառավարության զեկույցի՝ դիզելային վառելիքի շուկայում նախորդ տարի տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ հատվածին և ցույց տվել, որ շուկայում, մեղմ ասած, չկա որևէ էական փոփոխություն։
Այժմ անդրադառնանք շաքարավազի ներմուծմանն ու հասկանանք, թե ինչն է փոխվել այստեղ նախորդ՝ 2017 թվականի համեմատությամբ։
Ըստ այդմ, մենք հարցում ենք ուղարկել Պետական եկամուտների կոմիտե՝ խնդրելով տրամադրել 2017 և 2018 թվականներին Հայաստան շաքարավազ ներմուծած կազմակերպությունների անուններն ու ներմուծման ծավալներն ըստ ամիսների։ Եվ քանի որ առանձին ընկերության կողմից ներմուծված ապրանքի քանակը համարվում է հարկային գաղտնիք, այդ իսկ պատճառով ՊԵԿ-ը հրաժարվեց այդ ընկերությունների մասին մանրամասն տեղեկություններ տրամադրելուց։
Այնուամենայնիվ, համադրելով ներմուծող կազմակերպությունների անուններն ու ներմուծման ծավալներն ըստ ամիսների և գտնելով դրանցում առկա օրինաչափությունները՝ մեզ հաջողվեց պարզել 2017 և 2018 թվականներին Հայաստան շաքարավազ ներմուծած բոլոր կազմակերպություններն ու յուրաքանչյուրի ներմուծման ծավալները։
Ըստ այդմ, 2017 թվականին Հայաստան ներմուծված ավելի քան 24 հազար տոննա շաքարավազի մոտ 97%-ը ներմուծվել է 11 ընկերության կողմից։
Ամբողջությամբ՝ fip.am