Համացանցում քերականական սխալների նկատմամբ վերաբերմունքը կարող է պատմել մարդու բնավորության մասին: Ամերիկացի գիտնականները համոզված են, որ այսպես կոչված «գրամմար-նացի» մարդիկ (grammar Nazi, օգտատերեր համացանցում, որոնք բծախնդրորեն են վերաբերվում գրագիտության հարցերին) իրական կյանքում շփման մեջ ոչ այնքան հաճելի են:
Մասնագետները մատնանշում են ուշագրավ համընկնումը. հիմնականում «գրամմար-նացի» մարդիկ ինտրովերտ են, հակված են քննադատել մարդկանց՝ հիմք ընդունելով նրանց գրագիտության աստիճանը: Հատկանշական է, որ «գրամմար-նացի» մարդիկ նկարագրում են իրենք իրենց որպես բարեխիղճ, սակայն ինքնամփոփ անձինք, և այդ ձևակերպումները լիովին համապատասխանում են իրական պատկերին:
Մարդու անձնային որակների և քերականական սխալների նկատմամբ կապը բացահայտելու նկատմամբ գիտնականներն անցկացրել էին գիտափորձ: Մի քանի տասնյակ կամավորներ պետք է կարդային հայտարարության անգրագետ պատասխաններն ու հնչեցներին իրենց կարծիքն ու եզրակացությունը դրանք գրած մարդկանց մասին:
Պարզվել է, որ գրագիտության նկատմամբ բծախնդիր վերաբերմունք ունեցող մասնակիցները հակված էին համարել մարդկանց հիմար կամ անարժան: Այսինքն՝ գնահատում էին անծանոթներին բացառապես նրանց գրագիտության մակարդակի հիման վրա: