Մասնագետները պարզել են, թե ինչպիսի սցենարներով է զարգանում սեռական կողմնորոշումը կյանքի ընթացքում։ Այդ թեմայով գիտական հոդված է հրապարակվել Journal of Sex Research ամսագրում։
ԱՄՆ Վերջինիայի պոլիտեխնիկական համալսարանից Քրիստին Քեսլի հետազոտության համաձայն, սեռական կողմնորոշումը շարունակում է զարգանալ ընդհուպ մինչև երեսուն տարեկանը։ Ուսումնասիրության ընթացքում վերլուծվել են դեռահասների և երիտասարդների առողջության հետազոտության արդյունքները։
Մոտ 7 հազար կամավորներ պատասխանել են 16-18-ից սկսած և մինչև 30 տարեկանը իրենց սեռական կյանքին վերաբերող հարցերի։ Դրանց շարքում եղել են հարցեր՝ թե որ սեռն է նրանց գրավում և իրենք իրենց համարում են բիսեքսուա՞լ, թե՞ ոչ տրադիցիոն սեռական կողմնորոշում ունեցող։
Պարզվել է որ մարդու սեռական կողմնորոշումը կարող է կյանքի ընէացքում փոխվել։ Քրիստին Քեսլն առաջարկել է հետևյալ դասակարգումը։ Երիտասարդ տղամարդիկ բաժանվել են չորս խմբի․ հետերոսեքսուալներ (հարցվածների 87,4%) առավելապես տրադիցիոն կողմնորոշում ունեցողներ (3,8%), «սկսնակ» համասեռամոլներ (2,4%) և ցածր սեռական ակտիվություն ունեցողներ (6,5%)։
Երիտասարդ կանանց 73,8 տոկոսը կազմել են հետերոսեքսուալները, 10,2 տոկոսը՝ առավելապես տրադիցիոն կողմնորոշում ունեցողները, 7,5 տոկոսը՝ «սկսնակ» բիսեքսուալները, 1,5 տոկոսը՝ «սկսնակ» լեսբուհիները և 7 տոկոսը՝ ցածր սեռական ակտիվություն ունեցողները։
Հատկանշական է այն, որ բիսեքսուալ է եղել ամեն վեցերորդ կինը, այն դեպքում երբ տղամարդկանց մոտ այդ ցուցանիշը եղել է ամեն 25-րդը։
Հետաքրքրական է, որ տարիքի հետ կանանց մոտ արձանագրվել է սեռական կողմնորոշման փոփոխության ավելի մեծ հակում, քան տղամարդկանց մոտ։ Հարցված առավելապես տրադիցիոն սեռական կողմնորոշում ունեցող կանանց 67 տոկոսը 20 տարեկանում սեռական հակում են ունեցել զույգ սեռերի ներկայացուցիչների հանդեպ, այնինչ հետագայում՝ 30 տարեկանում նրանք բոլորն ունեցել են սեռական հակում բացառապես տղամարդկանց հանդեպ։
Այսպիսով՝ ինչպես նշում է Քրիստին Քեսլը, 20-30 տարեկանում սեռական կողմնորոշումը շատ փոփոխական է։