Հեռացված ապենդիքսով մարդկանց շրջանում Պարկինսոնի հիվանդության զարգացման հավանականությունը 3 անգամ մեծ է
Advertisement 1000 x 90

Հեռացված ապենդիքսով մարդկանց շրջանում Պարկինսոնի հիվանդության զարգացման հավանականությունը 3 անգամ մեծ է

Հեռացված ապենդիքսով (կույր աղիքի որդանման ելուստ) մարդկանց շրջանում ավելի մեծ տարիքում Պարկինսոնի հիվանդության զարգացման հավանականությունը 3 անգամ մեծ է: Այս մասին է վկայում ամերիկացի գիտնականների հետազոտությունը, որի շրջանակում վերլուծվել են 62,2 մլն պացիենտների տվյալները:

Կատարված վերլուծությունը ցույց է տվել, որ 62,2 մլն հետազոտվող պացիենտներից 488 190-ը ապենդիքսի հեռացման վիրահատության էր ենթարկվել: Այս խմբից 4470 մարդու մոտ, այսինքն՝ 1 տոկոսի, ավելի ուշ ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդություն: Միաժամանակ, նրանց շրջանում, ում ապենդիքսը հեռացված չէր, այս ցուցանիշը կազմել է ընդամենը 0,29 տոկոս:

Գիտնականներն ընդունում են, որ հայտնաբերված կապը հաստատելու համար լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ: Սակայն նրանց տեսության օգտին է խոսում այն, որ Պարկինսոնի հիվանդությամբ տառապող պացիենտների ուղեղի հյուսվածքներում կուտակվում է ալֆա սինուկլեին սպիտակուցը: Հիվանդության նախնական փուլում այն առկա է աղիների պատերից վերցրած նյարդային բջիջներում: Հավի առնելով նաեւ այն հանգամանքը, որ 2003 թվականին գերմանացի հետազոտողների ենթադրությամբ՝ Պարկինսոնի հիվանդությունը սկսվում է աղիներում, այլ ոչ թե ուղեղում:

Այսպիսով, ապենդիքսը մարդու օրգանիզմում կարող է ավելի կարեւոր դերակատարում ունենալ, քան ընդունված էր կարծել նախկինում:

med.news.am