Երկրագնդի վրա կան բազմաթիվ վայրեր, որոնք տեսնելուց հետո մարդը ոգեշնչվում է, լիցքավորվում: Հիշում ենք միայն տաք երկրները, բնության երևույթները, անսովոր տեսարանները:
Այսօր ուզում ենք ներկայացնել 7 սենյակ, որոնք տարբերվում են բոլոր տեսակի տարածքներից, ուր երբևէ եղել եք: Հաճելի դիտում:
Պատրանքի սենյակներ

Ավստրիացի նկարիչ Փիթեր Կոգլերը մշակույթի, երաժշտության և տեսանյութերի միջոցով ստեղծում է մեծ չափերի անհավանական տարածքներ:

Վերջերս Խորվաթիայի Ժամանակակից արվեստի թանգարանում կայացած ցուցահանդեսին, նկարիչը պատերը, հատակն ու առաստաղը ծածկել էր բազմատեսակ ոլորված խողովակներով, որ սովորական սենյակը ձևափոխի, ուր մարդը կորում է ժամանակի և տարածության մեջ: Որպես կանոն, նրա սենյակները լի են գլխապտույտ առաջացնող նախշերով:

Անսովոր պուտավոր սենյակը

Ճապոնացի նկարչուհի Յայոի Կուսաման (Yayoi Kusama) իրականացրել է մի հետաքրքիր ծրագիր, որը թույլ է տալիս այցելուներին լցնել ամբողջությամբ սպիտակ սենյակը հազարավոր գունավոր կպչուն պիտակներով: «Obliteration Room» սենյակը, սպիտակ պատերը, կահույքը և մնացած բոլոր իրերը աստիճանաբար լցվում են գույներով՝ ջնջելով «դատարկ» տարածքը:

Սենյակը ներկայացվել էր 2011-ին, իսկ հիմա, ցավոք, այն կարելի է տեսնել միայն նկարներով:

Անվերջանալի հայելապատ սենյակը

Ճապոնացի նկարչուհի 87-ամյա Յայոի Կուսամայի մեկ այլ ստեղծագործություն՝ «Անվերջանալի հայելապատ սենյակը», երկակի զգացում է առաջացնում, ժամանակը որը «կանգնել է և որը տևում է ընդմիշտ»: Սենյակը այնպիսի հետաքրքրություն էր առաջացրել այցելուների մոտ, որ նրանց թույլատրվել է սենյակ մտնել ընդամենը 40 վայրկյանով:

Չարձագանքող խուց

Ոչ միայն նկարիչները, այլև գիտնականները և ինժեներները կարողանում են ստեղծել ամենախելագար սենյակները: Դրա վառ օրինակն է այս սենյակը, որտեղ ստուգում են ձայնային ալիքները, մեկուսացնելով ամեն տեսակի արտաքին ազդեցությունը: Սրանք շատ լուռ սենյակներ են, այնքան լուռ, որ եթե դուք այնտեղ մի քանի ժամ անցկացնեք, հաստատ կխելագարվեք:

Աշխարհում ամենալուռ սենյակը համարվում է Մինեապոլիսում գտնվող Օրֆիլդի փորձասենյակները: Պատերը կլանում են այնքան շատ ձայն, որ դուք նույնիսկ կարող եք լսել, թե ինչպես են աշխատում ձեր ներքին օրգանները: Իհարկե հնարավոր է մի փոքր նստել լռության մեջ: Բայց ամենաերկար ժամանակը, որ մարդը կարողացել է դիմանալ խցում եղել է 45 րոպե:
Վան Գոգի կենդանացած կտավները

Մարդկության մեծ մասը ծանոթ է Վան Գոգի ստեղծագործություններին: Թանգարանների մտահոգությունն է, թե ինչպես ավելի շատ մարդկանց ուշադրություն գրավել:

«Վան Գոգի կենդանացած կտավները» ցուցահանդեսը հնարավորություն է տալիս տեսնել աշխարհահռչակ նկարչի ստեղծագործությունները ուրիշ լույսի ներքո:
Տեսախցիկի, մեծ էկրանների և ձայների միջոցով հանդիսատեսը հնարավորություն ունի հասկանալ, թե ինչ է Վան Գոգը զգացել, երբ նկարել է:
Ջեյմս Տարրելի լուսային սենյակները

Նկարիչ Ջեյմս Տարրելը օգտագործում է սենյակները՝ լցնելով դրանք զարմանալի լույսերով: Նա լույսն է փորձարկում, ջանալով ուսումնասիրել մարդկային ընկալումը և ստեղծել անսովոր օպտիկական խաբկանքներ:

«Իմ աշխատանքներում չկա առարկա, կերպար և ֆոկուս: Իսկ ինչի՞ն եք դուք նայում: Դուք նայում եք ձեզ նայելիս: Կարևոր եմ համարում փորձել ստանալ անխոս մտքի փորձը»,- պատմել է Ջեյմսը: Եթե ուզում եք ավելի լավ հասկանալ, ինչ է դա նշանակում, փորձեք ներկա լինել նրա գոնե մեկ ցուցահանդեսի:

Սիպակիրայի աղից տաճարը

Սիպակիրայի աղից տաճարը, ստորգետնյա փոքրիկ եկեղեցի է, որը կառուցել են Կոլումբիայի հանքափորները:

Այս վայրը շատ հայտնի է զբոսաշրջիկների և ուխտագնացների շրջանում: Այն առաջին անգամ բացվել է 1950-ականներին, իսկ 90-ականներին ձևավորումը թարմացվել է և 1995-ին վերաբացվել: Եկեղեցին գտնվում է 200 մետր խորության վրա և բաժանված է 3 սենյակների, որից յուրաքանչյուրը ներկայացնում են Հիսուս Քրիստոսի կյանքի տարբեր փուլերը:

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը






