Երբեմն ավելի շատը նշանակում է՝ ավելի լավ:
Կրկնակի տեսախցիկով սմարթֆոնները կարողանում են լուսանկարներ անել ավելի մեծ ընդլայնմամբ և ավելի բարձր որակով: Լրացուցիչ մոդուլները թույլ են տալիս ավելի լավ որակի լուսանկարներ անել՝ ավելի ցածր լույսի ներքո:
- Գեղեցիկ բոկե («աղոտություն», «ոչ հստակություն») լուսանկարներ
Սմարթֆոններ արտադրողները հիմնականում զարգացնում են իրենց սարքերը լրացուցիչ տեսախցիկներով՝ հանուն բոկեով արված լուսանկարների: Սա էֆեկտ է, երբ լուսանկարի օբյեկտները ֆոկուսում են, իսկ հետին ֆոնը՝ աղտոտված: Բոկեն ստեղծվում է այսպես՝ մի տեսախցիկը լուսանկար է անում, իսկ մյուսը՝ առանձին լուսանկարում է ֆոնը:
Բոկեով լուսանկարել կարողանում են նաև որոշակի 1 տեսախցիկով սմարթֆոններ, իսկ հետին ֆոնի աղտոտվածությունն ավելանում է առանձին ծրագրով: Բայց շատ տեսախցիկներով սմարթֆոններն այս խնդիրը մի քանի անգամ ավելի հեշտ և լավ են լուծում:
Բացի այդ, գադջետներում մի քանի սմարթֆոնների առկայությունը թույլ է տալիս ավելի պարզ նկարել դեմքերը խմբակային լուսանկարներում:
- Աշխատանք լրացված իրականության հավելվածներով
Տեսախցիկի մի քանի մոդուլներն անհրաժեշտ են ոչ միայն լավ որակի լուսանկարներ ստանալու, այլև լրացված իրականությամբ հավելվածների հետ ավելի որակյալ աշխատելու համար: Մի քանի տեսախցիկների շնորհիվ ծրագրերը կարող են ավելի ճշգրիտ կերպով տեղադրել վիրտուալ օբյեկտներն իրական աշխարհի ֆոնի վրա:
- Օպտիկական զում՝ առանց կորուստների
Սմարթֆոնը կարող է մեծացնել լուսանկարները երկու միջոցներով: Ամենապարզը թվային զումն է, որը կիրառելի է մեկ տեսախցիկ ունեցող բոլոր գադջետների վրա: Իհարկե, շատ հաճախ զումը կատարվում է լուսանկարների որակի հաշվին:
Սակայն սմարթֆոնները, որոնք ունեն լրացուցիչ տեսախցիկ` հեռահաղորդակցության ոսպնյակով, կարող են օգտագործել օպտիկական զումը: Այն թույլ է տալիս լուսանկարել օբյեկտը՝ առանց պատկերի որակի վատթարացման:
- Անգույն նկարահանում
Երկու և ավելի տեսախցիկ ունեող սմարթֆոնները հիմնականում ունեն սև-սպիտակ ֆիլտր, ինչը թույլ է տալիս անել նաև անգույն լուսանկարներ: Նման սմարթֆոնները սև-սպիտակ լուսանկարներն անում են մի քանի անգամ ավելի որակով, քանի որ միանգամից սև-սպիտակ նկարելն ու հետո ծրագրերով լուսանկարի գույները փոխելն իրարից շատ են տարբերվում՝ հատկապես որակով:
- Լուսանկարում վատ լուսավորության պայմաններում
Սև-սպիտակ լուսանկար անելու հատկությունը կարևոր է ոչ միայն անգույն լուսանկարների, այլև վատ լուսավորության պայմաններում որակյալ լուսանկարներ անելու համար:
Մոնոխրոն սենսորն ավելի շատ օբյեկտներ է որսում վատ լուսավորության պայմաններում և նկարում է՝ առանց շատ աղտոտվածության:
- Ավելի լավ դետալավորում
Մի քանի տեսախցիկները թույլ են տալիս ավելի շատ դետալներ ներառել լուսանկարում, քան՝ մեկը: Յուրաքանչյուր տեսախցիկ առանձին լուսանկար է անում և հետո դրանք համադրվում են: Այս տեխնոլոգիան կոչվում է HDR (High Dynamic Range):
Նման լուսանկարներ անելիս սմարթֆոնում աշխատում են միանգամից մի քանի սենսորներ: Օրինակ՝ մոնոխրոն սենսորն ավելի մեծ ուշադրություն է դարձնում լույսին, քան հիմնական RGB տեսախցիկը: Գունավոր տեսախցիկն այնքան էլ մեծ ուշադրություն չի դարձնում լույսին, բայց առաջնային տեղ է տալիս գունավորմանը:
- Ավելի լայն ընդլայնումներ
Եթե դուք նկարում եք պեյզաժներ, օրինակ, արևածագ՝ օվկիանոսի ֆոնին, ձեզ անհրաժեշտ կլինի լայն օբյեկտիվ: Սմարթֆոնների շատ արտադրողները նման տեսախցիկ են տեղադրում՝ որպես օժանդակ սարք:
- Եռաչափ լուսանկարների ստեղծում
Երկուսից ավելի տեսախցիկներով սմարթֆոնները կարողանում են ստանալ եռաչափ պատկերներ, որոնք հնարավոր էր ստեղծել տարբեր ծրագրերի միջոցով: Սմարթֆոնն անում է միանգամից մի քանի լուսանկարներ և միացնում է դրանք մեկում:
- Տարբեր հատուկ էֆեկտներ
Մի քանի տեսախցիկներն ընդլայնում են սովորական տեսախցիկի հնարավորությունները և թույլ են տալիս ավելացնել շատ հատուկ էֆեկտներ: Օրինակ՝ հնարավոր է փոխել լուսավորությունը և ստեղծել պրոֆեսիոնալ լուսանկարներին նման պատկերներ:
Սիրարփի Աղաբաբյան