Ազգային ժողովի հերթական քառօրյայի ընթացքում՝ մայիսի 30-ին և 31-ին, թեժ քննարկում ծավալվեց բուհերի հոգաբարձուների խորհուրդների ապաքաղաքականացման և Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի ընտրության հարցերի շուրջ։
Fip.am-ի թիմը որոշեց գնալ թեժ ելույթների հետքերով և պարզել դրանց ընթացքում հնչած փաստերի իսկությունը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյան
Այս պատգամավորն իր ելույթի ընթացքում արձանագրեց, որ հետհեղափոխական շրջանում որևէ նախարար չի դարձել հոգաբարձուների խորհրդի նախագահ և չի ընդգրկվել դրանց կազմում։
Ուսումնասիրելով Հայաստանի բոլոր 13 պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմերը՝ պարզ է դառնում, որ, իրոք, ներկայում որևէ նախարար չի հանդիսանում բարձրագույն ուսումնական հաստատության հոգաբարձուների խորհրդի անդամ։
Ընդ որում՝ հոգաբարձուների խորհուրդների նախագահներն անկուսակցական են։
…Պատգամավորը հիշեցրեց նաև Բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը (2005 թ․ հուլիսի 18), որի 6-րդ կետի համաձայն, հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում ՀՀ վարչապետը՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):
Ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն դիտարկման, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ևս Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է, Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարը չի զբաղեցրել այդ պաշտոնը, երբ նրան առաջարկվել է դառնալ խորհրդի անդամ։
Ամբողջությամբ՝ fip.am