Յոդը մեր օրգանիզմի հիմնական հանքանյութն է, բայց, այնուամենայնիվ, համաձայն անցկացված հետազոտությունների արդյունքների՝ հենց դա ամենաշատը չի հերիքում մարդկանց։ Ընդ որում, սա համաշխարհային միտում է։
Բանն այն է, որ մարդկային օրգանիզմն ինքնուրույնաբար ի վիճակի չէ յոդ սինթեզել։ Այն մենք կարող են ստանալ միայն սննդամթերքի միջոցով։
Յոդի անբավարարության խնդիրը դժվար լուծելի է, քանի որ սննդի մեջ այն առկա է շատ քիչ քանակությամբ, եթե հաշվի չառնենք, ասենք, յոդացված աղի մասնագիտացված արտադրությունը։
Իսկ ընդհանուր առմամբ յոդի մեծ մասը գտնվում է օվկիանոսում, իսկ ավելի կոնկրետ՝ ջրիմուռների մեջ։
Ինչպես նշեցինք, յոդը մարդկային օրգանիզմի կարևորագույն հանքանյութն է, որը ներծծվում է աղեստամոքսային տրակտ և ընկնում արյան հոսքի մեջ։ Այդ կերպով յոդը հասնում է վահանաձև գեղձին, որտեղ էլ և պահվում է, որպեսզի վերջինս հորմոններ արտադրի։
Յոդի նորմալ մակարդակն օգնում է այրել ճարպերը, ինչպես նաև կանխարգելում է վահանաձև գեղձի հետ կապված հիվանդությունները։
Յոդի օգտակար հատկությունները
Շատ կարևոր է օրգանիզմում ունենալ յոդի բավարար մակարդակ, որպեսզի պահպանվի վահանաձև գեղձի հորմոնների և թիրոքսինի հավասարակշռությունը, ինչն էլ կօգնի խուսափել զոբից և հիպերթիրեոզի առաջացումից։
Յոդը նպաստում է ճիշտ նյութափոխանակությանը, նյարդային համակարգի նորմալ կենսագործունեությանը, երեխաների աճին, և այլն։
Այն խիստ կարևոր է ածխաջրերը և խոլեստերինը սինթեզելու գործում։
Յոդը նաև օրգանիզմին էներգիայով է ապահովում, մեծ նշանակություն ունի մեր բջիջների առողջության համար և այրում է ավելորդ ճարպերը։
Յոդի ներգործության հաշվին մեր եղունգները, մազերը և ատամներն առողջ ու ամուր են լինում։
Եթե խոսենք յոդի արտաքին գործածության մասին, ապա այն մենք օգտագործում ենք վերքերը մշակելիս ախտահանելու նպատակով։
Օրգանիզմում յոդի դեֆիցիտի սիմպտոմները
Եթե մեր օրգանիզմում յոդի մակարդակը նորմայից ցածր է, ապա մենք կարող ենք նկատել հետևյալ սիմպտոմները՝
1. Զոբի առաջացում
2. Հիպոթիրեոզ
3. Անընդհատ ցրտի զգացողություն, դող
4. Հոգնածություն, հոդացավեր
5. Անքնություն
6. Մաշկի չորություն
7. Փորկապություն
8. Ֆիզիկական և մտավոր թերզարգացածություն։
Ո՞ր մթերքների մեջ կա յոդ
Ձկներ և ծովամթերք
Ծովն այն բնական պահեստն է, ուր յոդ է պահվում։
Խորհուրդ է տրվում շաբաթական ոչ պակաս, քան 3 անգամ, ձուկ և այլևայլ ծովամթերք օգտագործել։
Դրանք պարունակում են В խմբի վիտամիններ, A, D, E վիտամիններ և օմեգա-3 ճարպաթթուներ։
Բանջարեղեն
Մենք դեռևս սովոր չենք ջրիմուռները բանջարեղեն համարել, սակայն այն յոդի զարմանալի աղբյուր է։
Յոդով են հարուստ նաև սոխը, բազուկը, բազուկի տերևները, սպանախը, վարունգը, կանաչ լոբին, սխտորը։
Պանիրներ
Պանրի որոշ տեսակներ նույնպես շատ օգտակար կարող են լինել օրգանիզմը յոդով ապահովելու հարցում։
Օրինակ՝ եթե վերցնենք «Չեդդեր» պանիրը, ապա նրա 100 գրամի մեջ պարունակվում է 39 մլ/գ յոդ։
Հացաբույսեր
Մեր սննդի մեջ օգտագործվող տարբեր հացաբույսեր՝ բրինձը, ցորենը, գարին, նույնպես հարուստ են յոդով։
Օրինակ՝ 100 գ եգիպտացորենի ալյուրի մեջ կա 80 մլ/գ յոդ։
Եվ վերջում նշենք, որ յոդի լրացուցիչ քանակություն ձեռք բերելու անհրաժեշտության մասին մեզ պետք է խորհուրդ տա բժիշկը։ Այսինքն՝ ինքնաբուժությամբ երբեք զբաղվել չի կարելի, որովհետև յոդի ավելցուկը նույնպես խնդիրներ կարող է առաջացնել։
Բացի դրանից, որոշ դեղամիջոցներ չի կարելի յոդի հետ զուգահեռ ընդունել։
Այդ դեղամիջոցների թվին են պատկանում զանազան հոգեմետ դեղեր։
Այդ իսկ պատճառով էլ խնդիրների դեպքում միշտ դիմեք բժշկի։
Բայց ամեն դեպքում՝ բանջարեղենային, մրգային և հացաբույսերի առկայությամբ հավասարակշռված սնունդը միշտ էլ օգտակար է մեր առողջության համար։
Պատրաստեց Գոհար Սվազյանը