Ինչու՞ է վտանգավոր փորձել հավասար արևայրուք ստանալ
Advertisement 1000 x 90

Ինչու՞ է վտանգավոր փորձել հավասար արևայրուք ստանալ

Մեր մաշկը չի կարող հավասարաչափ արևայրուք ստանալ, իսկ հավասար արևայրուք ստանալու ձգտումը զգալիրոեն բարձրացնում է մաշկի վնասման և քաղցկեղի զարգացման ռիսկը: Այս մասին զգուշացնում են Էդինբուրգի համալսարանի գիտնականները:

Նրանց խոսքով, երբ մարդը փորձում է հավասարաչափ արևայրուք ստանալ, որոշ հատվածենրում մաշկը ավելի ինտենսիվ է ենթարկվում ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության:

Գիտնականները 100 կամավորներով փորձ են անցկացրել, որոնց ուլտրամանուշակագույն ճառագայթման մի քանի դոզայի ազդեցության են ենթարկել:

7 օր անց նրանք ստուգել են մարդկանց մաշկի վիճակը, որպեսզի որոշեն մելանին պիգմենտի արտադրման ինտենսիվությունը, որն էլ տալիս է արևայրուքի արդյունք:

Պարզվել է, որ նստատեղի մաշկն ավելի դանդաղ և դժվար է արևայրուք ստանում, քան մեջքի մաշկը:

Սակայն  կան նաև մաշկի այլ հատվածներ, որոնք ավելի քիչ են «ընկալունակ» արևի նկատմամբ, դրանց արևայրուքի համար ավելի շատ ուլտրամանուշակագույն ճառագայթներ են պետք:

Սա կապված է նրա հետ, որ մարմնի տարբեր հատվածներում մաշկը տարբեր կերպ է սինթեզում մելատոնինը:

Մասնագետները կոչ են անում չձգտել հավասար արևայրուքի հասնել: Տեսնելով, որ մարմնի մաշկը այնպես արևայրուք չի ստացել, ինչպես մյուս տեղերում, մարդիկ կարող են արևի տակ ավելի շատ ժամանակ անցկացնել, ինչը կմեծացնի մաշկի քաղցկեղի, այդ թվում մելանոմայի զարգացման վտանգը:

med.news.am