Տրիկլոզանը միացություն է, որն առկա է հակաբակտերիալ օճառի, ատամի մածուկի, սանիտայզերների և անձնական հիգիենայի այլ արտադրանքների մեջ, ինչպես նաև աղտոտված ջրում: Խանչժոուի բժշկական քոլեջի գիտնականները պարզել են, որ այդ միացությունը կարող է վնասակար լինել ոսկորների համար:
Նրանց խոսքով՝ այդ նյութը բացասաբար է ազդում ոսկորների ամրության վրա և բարձրացնում է օստեոպորոզի զարգացման ռիսկը: Կենդանիների վրա փորձարկումները դա ապացուցել են:
Գիտնականները հետազոտել են նաև 1848 կանանց տվյալներ: Պարզվել է, որ մեզի մեջ տրիկլոզանի բարձր մակարդակով կանանց մոտ ոսկրային խնդիրներ են եղել:
Իրեն հերթին, գերմանացի և դանիացի մասնագետները կազմել են միացությունների ցուցակը, որոնք կարող են բացասաբար ազդել տղամարդու ֆերտիլության վրա: 96 միացություն անալիզի է ենթարկվել, դրանցից 3-ը պարզվել է, որ վտանգավոր է սպերմատոզոիդների համար: Դրանց թվում է եղել նաև տրիկլոզանը: