Իրվայնի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ նարգիլե ծխելը չափազանց վնասակար է մարդու առողջության համար: Aerosol Science and Technology-ում հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ նարգիլեի մեկ կլանումը կարող է պարունակել այնքան վնասակար նյութեր, որքան մի ամբողջ ծխախոտի ծուխը:
Առաջատար հեղինակ Վերոնիկ Պերոն (Veronique Perraud) նշում է. նարգիլեի ծուխը պարունակում է շատ թունավոր և վնասակար քիմիական նյութեր, ներառյալ նիկոտին, կարբոնիլային միացությունները եւ բենզին: Այս նյութերի բարձր դոզան նարգիլե ծխողի օրգանիզմ է մտնում ծխի մեծ ծավալի պատճառով: Ավելի վաղ շմոլ գազի թունավորման դեպքեր էին արձանագրվում նագիլեի օգտագործման ժամանակ, ինչը բացատրվում է ածխի այրման ժամանակ ածխածնի օքսիդի արտադրմամբ:
Հատկանշական է, որ տոքսիկ գազերի բարձր կոնցենտրացիաներ հայտնաբերվել են նույնիսկ նարգիլեի համար բուսական խառնուրդում: Բացի այդ, ինչպես նշվում է, ամանի մեջ գտնվող ջուրը, իր սառեցնող ազդեցության պատճառով, փաստացի նպաստում է ներշնչվող ծխում չափազանց մանր մասնիկների առաջացմանը:
Եվս մեկ վտանգը կայանում է նրանում, որ նարգիլեի ամանի մեջ գտնվող խառնուրդի տաքանալու աստիճանը ցածր է, ինչը նպաստում է մեծ քանակությամբ շաքարի ածանցյալների ձևավորմանը (օրինակ ՝ գլիցերինի, որը, տաքանալու ժամանակ տրոհվում է ալդեհիդների, այսինքն պոտենցիալ քաղցկեղածին նյութերի):