Perdana University-ից (Մալայզիա) գիտաշխատող Էռնա Ֆարիզա Մոհդ Պուտը մի քանի խորհուրդ է ներկայացրել, թե ինչպես կարելի նվազագույնի հասցնել առողջության համար վնասները սմարթֆոնների կամ այլ գաջեթների օգտագործման ժամանակ:
Մսասնագետի խոսքով՝ այսօր շատերը սմարթֆոնների երկարատև օգտագործման պատճառով տառապում են առողջական խնդիրներից:
Ամենահաճախ հանդիպող խնդիրներից է վատ կեցվածքը, հենաշարժական համակարգի հետ կապված խնդիրները, այդ թվում հոդերի, մկանների, նյարդերի և ջլերի հետ:
Ի՞նչ կարելի է անել այս խնդիրներից խուսափելու համար
Մասնագետն առաջին հերթին խորհուրդ է տալիս հեռախոսն ընտրել ձեր ձեռքի չափով. գնելու ժամանակ ստուգել՝ արդյոք հեռախոսը շատ մեծ չէ ձեր ձեռքի համար և կարող եք արդյոք բռնել հեռախոսը և տարբեր կողմերից էկրանին դիպչել բութ մատով և ցուցամատով:
Եթե սմարթֆոնի վրա տեքստ եք հավաքում, ավելի օգտակար է մատները հերթագայել, որ բթամատի և դաստակի ցավն ու լարվածությունը նվազեցվեն:
Մեջքի և պարանոցի խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում հեռախոսով աշխատելիս ճիշտ կեցվածք ընդունել. ավելի լավ է սմարթֆոնը չդնել ծնկներին կամ կրծքավանդակի տակ, փոխարենը խորհուրդ է տրվում հեռախոսը դնել կրծքավանդակի, կզակի կամ աչքերի մակարդակին՝ պարանոցը նվազագույնս թեքելու համար:
Մասնագետի խոսքով՝ անչափ վտանգավոր է հեռախոսը ականջի և ուսի միջև սեղմելու սովորությունը. այս դիրքը ճմլում է մեջքի սկավառակները և կարող է առաջացնել նյարդերի ճզմում: Աշխատեք խոսելիս հեռախոսը պահել ձեռքով կամ բարձրախոսով ականջակալներ օգտագործել:
Դրանից բացի, խորհուրդ է տրվում յուրաքանչյուր կես ժամը մեկ հեռախոսն ու այլ սարքերը մի կողմ դնել և պարզ վարժություններ կատարել՝ մատների, դաստակների և վզի նախավարժանք անել: