Պատմությունը վկայում է, որ դեռևս 1920 թվականին պարզ դարձավ, որ ազատ, անկախ և ինքնիշխան Լեհաստանն ու Հայաստանը իրոք արգելակող հանգամանք էին դարձել Սովետական Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումների համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պատմությունը վկայում է, որ դեռևս 1920 թվականին պարզ դարձավ, որ ազատ, անկախ և ինքնիշխան Լեհաստանն ու Հայաստանը իրոք արգելակող հանգամանք էին դարձել Սովետական Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումների համար

1923 թվականի սովետական ագիտացիոն պաստառ. Լեհաստանը ներկայացված է որպես «տհաճ արգելք» Սովետական Միության և Գերմանիայի տնտեսական մերձեցման համար: Այդ արգելքը «բարեհաջող կվերանա» 16 տարի հետո՝ 1939 թվականի սեպտեմբերին, երբ Ադոլֆ Հիտլերն ու Իոսիֆ Ստալինը համատեղ ռազմական գործողություններով կոչնչացնեն Լեհաստանը որպես անկախ պետություն և կբաժանեն իրար մեջ նրա տարածքները՝ դրանով սկիզբ դնելով Երկրորդ աշխարհամարտին: Ի դեպ, ստալինյան ԽՍՀՄ-ի և նացիստական Գերմանիայի երկուստեք մեծածավալ օգնությունը շարունակվել է ընդհուպ մինչև 1941-ի հունիսի 22-ը՝ սովետա-գերմանական պատերազմի սկիզբը:

Պատմությունը վկայում է, որ դեռևս 1920 թվականին պարզ դարձավ, որ ազատ, անկախ և ինքնիշխան Լեհաստանն ու Հայաստանը իրոք արգելակող հանգամանք էին դարձել Սովետական Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումների համար՝ Լեհաստանը «խանգառում» էր ռուսներին Եվրոպայի արևելքում, իսկ Հայաստանը՝ Հարավային Կովկասում: Լեհ ժողովուրդը մեկ մարդու նման հերոսաբար կանգնեց օկուպանտների դեմ և 1920-ի օգոստոսին ջախջախեց ռուսական Կարմիր բանակը Վարշավայի մատույցներում, սակայն Հայաստանը, ցավոք, բռնազավթվեց և մասնատվեց քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի ռազմական դաշինքի կողմից:

Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից: