Գիտնականներն առաջարկում են հրաժարվել ձեռքսեղմումից
Advertisement 1000 x 90

Գիտնականներն առաջարկում են հրաժարվել ձեռքսեղմումից

Ուելսի Աբերիստուիտի համալսարանի հետզոտողները կոչ են անում միմյանց ողջունել բռունցքների հպմամբ: Նրանք նշում են, որ ձեռքսեղմման միջոցով փոխանցվում է տաս անգամ ավելի շատ մանրէ: Գիտնականների կարծիքով միմյանց ողջունելու ձևի փոփոխությունը կարող է կրճատել վարակելությունը գրիպի վիրուս համաճարակի ժամանակ, հաղորդում է BBC-ն:

Հետազոտողները մի զույգ մանրէազերծ ռետինե ձեռնոցներ մխրճել են մանրէներով հատուկ հեղուկի մեջ: Որից հետո նրանք փորձարկել են ձեռքսեղմումը, բռունցքներով հպումը և հինգ մատով ժեստը: Պարզվել է, որ մանրէներն ամենից շատ փոխանցվում է ձեռքսեղմման միջոցով: Հինգ մատով ժեստով ողջունումը գտնվում էր երկրորդ տեղում: Գիտնականները գտել են, որ ամենից անվտանգը բռունցքներով հպումն է: Հնարավոր է, որ այն պայմանավորված է կարճ տևողությամբ և հպման մակերեսի փոքրությամբ:
Առաջին անգամը չէ, որ գիտնականները հայտնում են ձեռքսեղմման վտանգի մասին: Ավելի վաղ քննարկվել է, որ հիվանդանոցում պետք է արգելել ձեռքսեղմումը: «Ամուր ձեռքսեղմման միջոցով բժիշկները փորձում են վստահություն ներշնչել հիվանդներին: Սակայն դա անշրջահայաց քայլ է»,- հայտնում է հետազոտող Դեյվ Վիտվորտը: Ընդ որում, նա նշել է, որ ձեռքսեղմման փոխարեն բռունցքով հպումը նրան տհաճություն է պատճառել: «Ես նախընտրում են ձեռքսեղմումը, սակայն փորձում եմ այն հասցնել նվազագույնին»,- ասում է Վիտվորտը:

Գոյություն ունեն ախտածին մանրէների տարածման նվազեցման այլ մեթոդներ ևս: Ինֆեկցիոն հսկման մասնագետ Պիտեր Հոֆմանը խորհուրդ է տալիս զուգարանից օգտվելուց հետո մանրակրկիտ լվանալ ձեռքերը: Դա կարող է կրճատել աղիքային ցուպիկի տարածման ռիսկը: Նա նաև առաջարկում է ողջունելու փոխարեն կիրառել խոնարհումը կամ ռևերանսը: «Իրար ողջունելու այդ ձևի կիրառման դեպքում մարդիկ ապահովագրված կլինեն մանրէներից»,- նշում է Հոֆմանը:

doctors.am