Չամիչ․ օգտակար և վնասակար հատկությունները
Advertisement 1000 x 90

Չամիչ․ օգտակար և վնասակար հատկությունները

Օգտակար հատկությունները

Չամիչը հարուստ է կալիումով․ 100 գրամը պարունակում է 860մգ կալիում։ Պարունակում է նաև ֆոսֆոր, նատրիում, կալցիում, մագնիում, երկաթ, վիտամիններ B1, B2, В5, PP (նիկոտինաթթու)։ Նիացինը կամ նիկոտինաթթուն մասնակցում է սպիտակուցների փոխանակությանը և բջիջների՝ թթվածնով հարստացմանը։ Այդ պատճառով է, որ չամիչն ամրացնում է նյարդային համակարգը և հանգստացնող ազդեցություն թողնում։

Կալիումը կարգավորում է թթվահիմնային հավասարակշռությունն արյան մեջ, ակտիվացնում է սրտի մկանային աշխատանքը, լավացնում է նյարդային իմպուլսների փոխանցումը, բարենպաստ ազդեցություն է թողնում երիկամների և մաշկի վրա։

Ավելի օգտակար է համարվում մուգ գույնի չամիչը։ Այն անգամ պաշտպանում է կարիեսից և լնդերի հիվանդություններից։ Նրանում պարունակվող հակաօքսիդանտներ (օլեանոլաթթու) ճնշում է մանրէների աճը, որոնք դառնում է ստոմատոլոգիական խնդիրների պատճառ։
Կալիումի պարունակության շնորհիվ այն վերացնում է այտուցվածությունը և ծառայում որպես միզամուղ միջոց։ Օգնում է օրգանիզմից հեռացնել թունավոր նյութերը։

Չամիչը ցուցված է սրտանոթային հիվանդություններ և վեգետաանոթային դիստոնիա ունեցող մարդկանց։ Ընդ որում՝ չամիչն իր օգտակար հատկություններով տարբերվում է խաղողից։ Այն հրաշալիորեն օգնում է հազի ու բրոնխիտի ժամանակ (չամիչի թուրմը սոխի հյութով)։

Վնասակար հատկությունները

Չամիչն ուտելուց առաջ հարկավոր է լավ լվանալ, եթե գնել եք խանութից կամ անծանոթ մարդուց, քանի որ չորացնելիս հաճախ քիմիական տարբեր նյութեր են օգտագործվում, որոնք վնասակար են առողջության համար։

Խորհուրդ չի տրվում ուտել ճարպակալում, ստամոքսի խոցային հիվանդություն և սուր սրտային անբավարարություն ունեցող մարդկանց։ Հակացուցված է նաև շաքարային դիաբետ ունեցող մարդկանց, ինչպես նաև նրանց, որոնք ունեն բերանի խոռոչի խոցային հիվանդություն և տուբերկուլյոզ, քանի որ կարող է սրել վիճակը։

sotskiy.am