Քրոնիկ հոգնածություն, ճնշման տատանումներ, նյարդայնություն ու շատ այլ երևույթներ հաճախ հենց անքնության հետևանք են։ Սակայն մասնագետները պնդում են, որ երկար քնելը դեռ քնի որակի մասին չի խոսում:
Հաճախ մեր գլխում հազարավոր ծանրացած մտքեր են պտտվում, իսկ մարմինն այնքան հոգնած է, կարծես ամբողջ գիշեր ծանրաքարշ աշխատանք ենք կատարել, և այդ հենց սխալ քնելու արդյունք է։ Կարևոր է իմանալ, թե ինչու է քունը կարևոր և որքան
պետք է լինի քնի տևողությունը։
Քնի նշանակությունը
Պատկերավոր ասած՝ երբ մենք քնում ենք, մեր օրգանիզմն օգտագործում է իրեն տրված ժամանակը մեր ուղեղը մաքրելու ու հնարավորություն ստանալու առավել արդյունավետ գործելու հաջորդ օրվա ընթացքում։
Լավ գիշերային քունը՝
օգնում է կառավարել ախորժակն ու չգիրանալ,
ամրացնում է իմունային համակարգը,
նվազեցնում է սթեսը,
նվազեցնում է որոշակի հիվանդութնունների հավանականությունը, օրինակ՝ ինսուլտ, ինֆարկտ, դիաբետ և այլն,
ապահովում է սրտի նորմալ աշխատանքը և այլն։
Մասնագետները պնդում են՝ պետք է քնել 7-8 ժամ։ Ինչպս գիշերային քունն առավել արդյունավետ դարձնել.
1. ապահովեք սենյակի մթությունը,
2. քնեք և արթնացեք նույն ժամին,
3. փորձեք չօգտագործել ալկոհոլ,
4. հրաժարվեք երեկոյան սուրճից,
5. ուշադրություն դարձրեք դոշակին և բարձին,
6. լոգանք ընդունեք,
7. մաքրեք ձեր մտքերը,
8. սպորտով զբաղվեք,
9. ընդունեք վիտամիններ։
Քնից կարևոր բան չկա։ Ցանանւմ եք պահպանել ձեր առողջությունը, պարզ միտքը, գեղեցիկ արտաքինը՝ կարևորեք քունը։ Սկսեք քայլ առ քայլ՝ ամենօրյա դարձնելով խորհուրդներից մի քանիսը։