Կարմիր խավիարի մեջ կան А, D, Е, К ճարպալուծվող վիտամիններ, ինչպես նաև յոդ, ֆոսֆոր, կալիում և կալցիում՝ պնդում է գաստրոէնտերոլոգ Գուզել Եվստինգնեևան: Դրանք հարկավոր են օրգանիզմի նորմալ աշխատանքի համար:
Իր հերթին, սպորտային անթրոպոլոգիայի և նուտրիցիոլոգիայի կենտրոնի առաջատար գիտաշխատող Իրինա Կոբելկովան նշել է, որ կարմիր խավիարը բարձր սպիտակուցային մթերք է, որում պարունակվում են նաև ճարպաթթուներ, այդ թվում օմեգա-3 ճարպաթթու, որոնց պակասի դեպքում մեծանում է սրտանոթային հիվանդությունների, հիպերտոնիայի, դեպրեսիայի, շաքարային դիաբետի զարգացման ռիսկը:
Սակայն կարմիր խավիարի չափից շատ օգտագործումը անվտանգ չէ և կարող է որոշ խնդիրներ առաջացնել: Մասնավորապես, դրանում աղի բարձր պարունակության պատճառով կարող են զարկերակային ճնշման հետ կապված խնդիրներ առաջանալ, ինչը մեծացնում է կաթվածների զարգացման ռիսկը: Աղի ավելցուկը նաև արագացնում է օրգանիզմում ծերացման պրոցեսները:
140 գրամ կարմիր խավիարի մեջ, մասնագետների խոսքով, պարունակվում է աղի օրական նորման: