Շամպայն իրավունք ունի կոչվել բացառապես Ֆրանսիայի Շամպայն պրովինցիայում հատուկ տեխնոլոգիայով արտադրված խմիչքը։ Այն պատրաստվում է պինո մենյե, պինո նուար և շարդոնե տեսակի խաղողներից։
Շամպայնի պատրաստման համար անհրաժեշտ խաղողը հավաքում են թերհաս վիճակում, երբ թթվայնությունն ավելի բարձր է, քան շաքարի մակարդակը։
Հետագայում այլ տեսակի գինիների հետ կուպաժավորման արդյունքում ստանում են շամպայնը։
Էթիկետի համաձայն շամպայնը մատուցվում է բարձր, բարակ բաժակներով՝ լցված 2/3 չափով և սառեցված մինչև 6-8°С․ Լավ շամպայնի դեպքում պղպջակներն առաջանում են բաժակի պատերին և դրանց առաջացման պրոցեսը կարող է տևել մինչև 20 ժամ։ Շամպայնը բացելիս այն չպետք է դուրս թափվի։
Օգտակար հատկությունները
Շամպայնը, լինելով ալկոհոլային խմիչք, որոշակի օգտակար հատկություններով է օժտված։ Թոթափում է լարվածությունը և հանգստացնում է նյարդերը։ Նրանում պարունակվող պոլիֆենոլը լավացնում է ուղեղի արյան շրջանառությունը, նվազեցնում է ճնշումը և լավացնում է մարսողությունը։
Ֆրանսիայի մի շարք ծննդատներում ծննդկանին մի փոքր շամպայն են հյուրասիրում երկունքի ցավը մեղմելու նպատակով, իսկ ծննդաբերությունից հետո այն խորհուրդ են տալիս խմել ուժերը վերականգնելու, օրգանիզմն ամրացնելու, ախորժակը և քունը
լավացնելու համար։
Թողնում է մանրէասպան ազդեցություն․ մաշկը շամպայնով մաքրելու դեպքում այն թարմանում է և ավելի առաձգական դառնում։
Վնասակար հատկությունները
Ածխաթթու գազի և շաքարի պարունակության պատճառով շամպայնն արագ ներծծվում է արյան մեջ և հարբածություն առաջացնում։
Շամպայնի պղպջակներն ստամոքսում նեխման պրոցեսներ են առաջացնում, իսկ հղիության ընթացքում այն չարաշահելու արդյունքում կարող է ՄՈւԿ առաջանալ։