Թխվածքաբլիթը և թեյը տալիս են հարմարավետության զգացողություն նույնքան, որքան բուխարու առջև գտնվող փափուկ բազմոցը, գրում է The Irish Times-ը:
Բայց որտեղի՞ց է առաջացել թխվածքաբլիթը տաք ըմպելիքների մեջ թաթախելու սովորությունը: Պարզվում է՝ մարդիկ այդպես արել են դառ վաղ ժամանակներից:
Շատ դարեր առաջ նավաստիներն առանց թխվածքաբլիթների ծով դուրս չէին գալիս: Դրանք իդեալական էին երկար ուղևորությունների համար, և այդ ժամանակվա հացթուխները թխվածքաբլիթները հնարավորինս չոր էին թխում, որպեսզի ուղևորությունների ժամանակ չփշրվեն: Թխվածքաբլիթները մի փոքր փափկեցնելու համար նավաստիները դրանք թաթախում էին սուրճի կամ աղաջրի մեջ:
Մի քանի դար առաջ հռոմեացիները թարմ վաֆլիները ընկղմեցին գինու մեջ: Համարվում է, որ «թխվածքաբլիթ» բառը առաջացել է լատիներեն «bis cotum» բառից, ինչը նշանակում է «կրկնակի թխած»:
Թխվածքաբլիթներն իրենց տեղը գտել են աշխարհի տարբեր մշակույթներում: Այսօր Իտալիայում համեղ խրթխրթան բիսկոտին մատուցվում է կապուչինոյի հետ: Հնդկաստանի որոշ մասերում քաղցր և կծու բլիթները թրջվում են թեյի մեջ: ԱՄՆ-ում շոկոլադե բլիթները թաթախում են կաթի մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը