Զուգարան գնալուց հետո մարդկանց միայն 70 տոկոսն է ձեռքերը լվանում, և միայն յուրաքանչյուր երկրորդն է դա ճիշտ անում
Advertisement 1000 x 90

Զուգարան գնալուց հետո մարդկանց միայն 70 տոկոսն է ձեռքերը լվանում, և միայն յուրաքանչյուր երկրորդն է դա ճիշտ անում

Զուգարան գնալուց հետո ձեռքերը լվանում մարդկանց 70 տոկոսից ոչ ավելին, և նրանցից միայն յուրաքանչյուր երկրորդն է դա ճիշտ անում: Այս մասին հայտնում են Կիպրոսի համալսարանի և Մասաչուեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները:

Science Alert-ը հայտնում է, որ հիգիենայի կանոնների անտեսումը կարող է վարակիչ հիվանդությունների ոչ մեծ բռնկումն արագ վերածել համաշխարհային համավարակի: Օրինակ՝ եթե օդանավակայաններում գտնվող մարդիկ ձեռքերն ավելի լավ լվանային, նոր կորոնավիրուսի բռնկումն ավելի փոքրածավալ կլիներ:

Փորձագետների խոսքով՝ եթե օդանավակայաններում ցանկացած պահի ստուգեն մարդկանց ձեռքերի մաքրությունը, ապա մաքուր կլինեն միայն յուրաքանչյուր հինգերորդի ձեռքերը (վերջին ժամվա ընթացքում ձեռքերը օճառով և ջրով լվացել են նվազագույնը 15 վայրկյան):

Խնդիրն այն է, որ մարդիկ օդանավակայաններում բազմաթիվ իրերի են ձեռք տալիս, ինչը բերում է խաչաձև վարակման: Համակարգչային մոդելավորումը ցույց է տվել, որ եթե աշխարհի բոլոր օդանավակայաններում ձեռքերի մաքրության ցուցանիշը 20 տոկոսից մինչև 30 տոկոս մեծացվի, գործնականում ցանկացած վարակիչ հիվանդություն (պոտենցիալ բռնկում) ավելի քիչ ազդեցություն կունենա (ազդեցության աստիճանը 24 տոկոսով կնվազի):

Աշխարհի բոլոր օդանավակայաններում ձեռքերի մաքրության ցուցանիշի մինչև 60 տոկոս մեծացումը ազդեցությունը կնվազեցնի 69 տոկոսով: Նույնիսկ եթե ձեռքերը լվանալու ցուցանիշն աճի միայն 10 խոշոր օդանավակայաններում, հիվանդության տարածման աստիճանը կկրճատվի 45 տոկոսից մինչև 37 տոկոս:

med.news.am