Ինչպե՞ս է կորոնավիրուսն ազդել կյանքի միջին տեւողության վրա
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս է կորոնավիրուսն ազդել կյանքի միջին տեւողության վրա

COVID-19 համավարակը լրջագույն ազդեցություն է ունեցել կյանքի շատ ասպեկտների վրա, այդ թվում՝ մարդկանց կյանքի միջին տեւողության վրա. կորոնավիրուսի հետեւանքով մարդու մահը վրա է հասնում միջինը 10 տարի ավելի վաղ, քան կլիներ բնական պատճառներով: Այս մասին հայտնում են Շոտլանդիայի առողջապահության ազգային ծառայության մասնագետները եւ Գլազգոյի ու Էդինբուրգի համալսարանների փորձագետները:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, նշված մասնագետների համատեղ հետազոտությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսի հետեւանքով տղամարդիկ մահանում են կյանքի սպասվող տեւողությունից միջինը 13 տարի ավելի վաղ, մինչդեռ կանայք՝ 11 տարի ավելի վաղ:

Այս եզրահանգումները հակասում են այն տարածված կարծիքին, որ կորոնավիրուսի հետեւանքով մահանում են ուղեկցող հիվանդություններով մարդիկ: Իրականում համավարակի հետեւանքով մահացածների թվում են ոչ միայն ուղեկցող հիվանդություններով մարդիկ, այլեւ երիտասարդներ ու առողջ քաղաքացիներ:

«Մինչ լրատվամիջոցներն իրենց ուշադրությունը կենտրոնացնում են «ուղեկցող հիվանդություններով մարդկանց» վրա կորոնավիրուսի ազդեցության վրա, հիվանդությունների թվի եւ ձեւի շտկումները, որոնք երկարաժամկետ բնույթ ունեն, չափազանց աննշան են կրճատում վիրուսով պայմանավորված մահվան հետեւանքով  կյանքի սպասվող տեւողության տարիների կորուստը»,- նշել է Գլազգոյի համալսարանից Դեւիդ Մաքալիսթերը:

Աշխարհում այս պահին գրանցված է կորոնավիրուսով վարակման ավելի քան 2,7 մլն դեպք: Համավարակի հետեւանքով մահացել է արդեն ավելի քան 191 հազար մարդ:

med.news.am