Ինչու՞ են տղամարդիկ ռիսկային խմբում. գիտնականները պատմել են COVID-19-ի ընթացքի բնույթում սեռային նոր տարբերությունների մասին
Advertisement 1000 x 90

Ինչու՞ են տղամարդիկ ռիսկային խմբում. գիտնականները պատմել են COVID-19-ի ընթացքի բնույթում սեռային նոր տարբերությունների մասին

Տղամարդիկ եւ կանայք հավասարապես հաճախ են վարակվում նոր կորոնավիրուսով, սակայն տղամարդիկ ավելի հաճախ են վերակենդանացման բաժին ընկնում եւ կրկնակի անգամ ավելի հաճախ են մահանում կորոնավիրուսից: Այս մասին նշվում է չինական փորձագետների նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Frontiers in Public Health-ում:

«Դեռ հունվարի սկզբին մենք նկատել էինք, որ COVID-19-ից մահացած տղամարդկանց թիվը մի փոքր ավել է, քան կանանց թիվը: Սա մեզ ստիպեց մտածել, թե ինչի հետ է դա կապված` SARS-CoV-2-ով վարակման հավանականության թե վիրուսի հետեւանքով մահվան: Ոչ ոք նախկինում նման հետազոտություն չի իրականացրել, ինչը մեզ ստիպեց հետաքննություն անցկացնել»,- ասել է Պեկինի Տունժեն հիվանդանոցի բժիշկը:

Ուհան քաղաքում COVID-19-ի համավարակի սկսվելու առաջին իսկ օրերից բուժաշխատողները սկսել էին նկատել, որ հիվանդությունն ավելի հաճախ վարակում եւ սպանում է տղամարդկանց, քան կանանց:

Իսկզբանե կենսաբաններն այս տարբերությունները կապում էին այն փաստի հետ, որ տղամարդկանց թոքերի բջիջները զգալիորեն ավելի շատ ACE2 ընկալիչի մոլեկուլներ են պարունակում, որոնք կորոնավիրուսն օգտագործում է օրգանիզմ ներթափանցելու համար:

Ցզինկույը եւ նրա գործընկերներն ուսումնասիրել են ինչպես իրենց սեփական հիվանդանոցում պացիենտների բուժման ընթացքում ստացված վիճակարգրությունը, այնպես էլ` Չինաստանի այլ հիվանդանոցների: Գիտնականներն ուսումնասիրել են տարբեր տարիքային եւ սոցիալ-տնտեսական կատեգորիաներին պատկանող ավելի քան 1000 հիվանդի բժշկական պատմությունը: Այս տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ վարակման հավանականությունը մոտավորապես նույնն է եղել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ, բայց COVID-19-ից բարդությունների զարգացման եւ մահվան հավանականությունը զգալիորեն տարբերվում էր: Կորոնավիրուսի զոհերի թվում տղամարդկանց մասնաբաժինը 70 տոկոս էր, ինչը բնորոշ էր նաեւ վերակենդանացման բաժանմունքում հայտնված եւ ԹԱՇ սարքերի կարիք ունեցող հիվանդներին:

Հետաքրքիր է, որ նմանատիպ պատկեր է գրանցվել նաեւ 2003-ին ատիպիկ թոքաբորբ տարած Չինաստանի բնակիչների մոտ: Ըստ գիտնականների` դա պայմանավորված է նրանով, որ դրա պաթոգենը եւս ACE2 ընկալիչներն է օգտագործում թոքերի եւ այլ հյուսվածքների բջիջների մեջ ներթափանցելու համար:

Տղամարդկանց և կանանց մոտ COVID-19-ի զարգացման բնույթի այսպիսի տարբերությունները, ըստ գիտնականների, պետք է հաշվի առնվեն ինչպես համավարակի հետագա զարգացումը կանխատեսելու, այնպես էլ կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժման մեթոդների ընտրության հարցում:

news.am