Ապացուցվել է սթրեսի և սպիտակ մազերի միջև կապը, հաղորդում է Popmech-ը:
Սակայն մինչ օրս այդ կապի իրական ապացույցներ չեն եղել: Հարվարդի համալսարանի գիտանականները կարողացել են բացատրել այդ կապը:
Մազերի ֆոլիկուլների զարգացումը տեղի է ունենում 3 փուլով՝ անագեն՝ աճի շրջան, կատագեն՝ ռեգրեսիայի շրջան, և տելոգեն՝ հանգստի շրջան: Աճի փուլն ակտիվացնում է ցողունային բջիջների 2 տեսակ, որոնցից մեկն անվանում են մազի ֆոլիկուլների ցողունային բջիջներ կամ HFSCs, մյուսը՝ մելանոցիտների ցողունային բջիջներ կամ MeSCs: HFSCs-ի ակտիվացումը հանգեցնում է մազի ֆոլիկուլների ձևավորմանը: MeSCs-ի ակտիվացումն արտադրում է ամբողջությամբ ձևավորված մելանոցիտներ, որոնք «գաղթում են» մազի ֆոլիկուլի հիմք և արտադրում մելանին, որն էլ ներկում է դրանք: Երբ մելանոցիտները մահանում են և դեգեներացվում, ցիկլը կրկնվում է բջիջների նոր «բանակով»:
Երբ հետազոտողները առնետների մոտ սթրես են առաջացրել, հետևել են «հարվածիր կամ փախիր» ռեակցիային, որը մեծացրել է նորադրենալինի արտադրումը: Այն գործում է ակտիվության և ուշադրության բարձրացման համար և կապվում է MeSCs մակերեսի հետ: Այդ սթրես-էֆեկտն արագացրել է MeSCs-ի աճը:
Ցիկլի ավարտից հետո մնացած MeSCs-ի քանակը նվազել է: Հետաքրքիր է, որ նման նվազում է տեղի ունենում տարիքի հետ:
Այժմ գիտնականները փորձում են հասկանալ, թե ինչ դեր է խաղում MeSCs-ը սթրեսի ժամանակ և արդյոք նպաստում է ծերացման գործընթացի արագացմանը: