Շաքարը կարող է նպաստել ուռուցքային հիվանդությունների զարգացմանը. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Շաքարը կարող է նպաստել ուռուցքային հիվանդությունների զարգացմանը. հետազոտություն

Առավելագույն արագ բազմանալու համար քաղցկեղային բջիջներն օգտագործում են գլիկոլիզը. գլյուկոզայի օքսիդ, որը բնության մեջ էներգայի ստացման ամենահին միջոցներից մեկն է, պարզել են Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները:

Գիտնականները կարողացել են կրծքագեղձի քաղցկեղի մոդելի օրինակով հայտնաբերել p53 գենի մասնակցությամբ գլիկոլիտիկ սթրեսային ռեակցիան, հայտնում է Medical Express-ը:

Այս գենը կրում է р53 սպիտակուցի սխեման, որը կարեւոր դերակատարում ունի՝ վերահսկելով բջիջների կիսվելն ու ոչնչանալը: p53-ի մուտացիաները քաղցկեղային բջիջներին թույլ են տալիս աճել եւ տարածվել:

Գիտնականների խոսքով՝ այսպես կոչված, աերոբային գլիկոլիզը քաղցկեղային բջիջների տարբերակիչ նշանն է, որը սովորաբար առաջանում է օնկոգեներում եւ ուռուցքները ճնշող գեներում մուտացիաների կողմից: Գիտնականները պարզել են, որ p53 սպիտակուցը կարգավորվում է աերոբային գլիկոլիզով:

news.am