Ինչպիսի՞ վտանգներ է պարունակում հանուն կորոնավիրուսից պաշտպանվելու տան չափից ավելի ախտահանումը
Advertisement 1000 x 90

Ինչպիսի՞ վտանգներ է պարունակում հանուն կորոնավիրուսից պաշտպանվելու տան չափից ավելի ախտահանումը

Կորոնավիրուսից պաշտպանվելու համար տան ախտահանմամբ և մարմնի հիգիենայով չափից ավելի տարված լինելը կարող է բացասական հետևանքներ առաջացնել, ինչպես, օրինակ, թունավորում: Այս մասին նշված է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) մասնագետների զեկույցում, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:

Մասնագետների խոսքով՝ համավարակի ֆոնին հաճախակիացել են թունաբանական կենտրոններ քաղաքացիների դիմելու դեպքերը՝ առողջական խնդիրների գանգատներով, որ առաջացել են ախտահանման թունավոր այնպիսի նյութերի օգտագործումից հետո, ինչպիսին են սպիտակեցնող նյութերը, քացախը և ամոնիակի լուծույթը: Պարզվել է, որ ձեռքերը հաճախակի լվանալու և կենցաղային քիմիայի միջոցով մարդիկ ցանկացել են պաշտպանվել կորոնավիրուսից:

Կենտրոնի մասնագետները հարցում են անցկացրել 502 մեծահասակ ամերիկացիների շրջանում և պարզել, որ նրանցից 39 տոկոսը կիրառել է մաշկային ախտահանմանը չհամապատասխանող միջոցներ, բաց մաշկի վրա քսել թունավոր նյութեր կամ շնչել դրանց գոլորշին:

Ընդ որում՝ հարցվածների մեծ մասը հաստատել է, որ ծանոթ էր հիգիենայի հանձնարարականներին և կենցաղային քիմիայի օգտագործման հետևանքներին: 68 տոկոսը գիտեր, որ անհրաժեշտ է ձեռքերը լվանալ թունավոր միջոցներ օգտագործելուց հետո, իսկ 73 տոկոսը սենյակն օդափոխել է մակերևույթները սպիտակեցնող նյութով կամ փոշիով մշակելուց հետո:

Թունաբանական կլինիկաներ դիմած պացիենտների 11 տոկոսը գանգատվել է քթաըմպանի բորբոքումից: Եվս 8 տոկոս դեպքերին բաժին է ընկնում մաշկի, աչքերի գրգռվածությունը, գլխապտույտը, գլխացավը: Մնացած պացիենտները,- յուրաքանչյուր կարգին բաժին է ընկել 6-ական տոկոս,- բժիշկներին են դիմել սրտխառնոցի կամ շնչառական խնդիրների պատճառով:

CDC մասնագետների եզրակացության մեջ նշված է, որ մաշկային հականեխիչների կիրառմամբ ձեռքերը լվանալը վիրուսայկին հիվանդությունների լավագույն կանխարգելումն է:

Նրանց խոսքով՝ թունավորումից խուսափելու համար սենյակների ախտահանման համար թունավոր միջոցների օգտագործումից առաջ անհրաժեշտ է պաշտպանել մաշկի բաց հատվածները և շնչառական օրգանները, ինչպես նաև ուշադիր կարդալ հրահանգները:

med.news.am