
Եթե դուք աշխատանքային օրվա ընթացքում ճաշից հրաժարվում եք, դա կարող է հանգեցնել քաշի ավելացման, ինչպես վկայում է սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Իրինա Բերեժնայան (Ռուսաստան):
«Կարևոր է ոչ միայն սննդի ցերեկային ընդունումը, կարևոր է հենց ռեժիմը: Մարդկային օրգանիզմը կենսաբանական մեքենա է: Պետք է հասկանալ, որ ոչ մի մեքենա չի ընթանա առանց վառելիքի»,- պարզաբանել է մասնագետը:
Նրա խոսքերով՝ օրգանիզմը տրամադրվում է որոշակի սննդակարգի: Իսկ երկար քաղցից հետո այն չի կարող ղեկավարել ընդունած սննդի քանակը, և շատ հաճախ մարդը շատ ավելին է ուտում, քան իրեն պետք է:
«Սննդի անբավարարությունը օրգանիզմը ընկալում է որպես պատերազմ: Համապատասխանաբար, այն բոլոր նյութերը, որոնք նա կարող էր ծախսել էներգիան համալրելու համար, նա ստիպված կլինի ծախսել «պահեստավորելու» համար: Հենց սա էլ ավելորդ քաշ հավաքելու պատճառ է դառնում»,- ասել է Բերեժնայան:
Այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս նիհարելու կամ առողջ քաշը պահապանելու համար պարբերաբար ուտել` օրական առնվազն երեք անգամ։