Սմարթֆոնի տեսախցիկը կարող է օգտագործվել շաքարախտն ախտորոշելու համար
Advertisement 1000 x 90

Սմարթֆոնի տեսախցիկը կարող է օգտագործվել շաքարախտն ախտորոշելու համար

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները մշակել են նոր համակարգ, որը սմարթֆոնի տեսախցիկն օգտագործում է 2-րդ տիպի շաքարախտն ախտորոշելու համար:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ գիտնականներն օգտագործել են հեռախոսի լապտերը և տեսախցիկը՝ սրտի յուրաքանչյուր կրճատմանը համապատասխան մատների գույնի փոփոխությունը վերլուծելու համար: Այս մեթոդը հայտնի է որպես ֆոտոպլետիզմոգրաֆիա (ՖՊԳ): Նրանք կարծում են, որ սմարթֆոնի տեսախցիկը կարող է հայտնաբերել անոթային վնասվածքները, որոնք բնորոշ են շաքարախտին:

Հավաքվել է ՖՊԳ-ի մոտ 3 միլիոն տեսագրություն՝ Azumio Instant Heart Rate բջջային հավելվածն օգտագործող 53 870 մարդկանցից: Դրանց տեղեկատվության հիման վրա գիտնականները ստեղծել են մեքենայական վերլուծության մեխանիզմ, և դրանց ստեղծած ալգորիթմը պացիենտների 81%-ի մոտ ճիշտ ախտորոշել է շաքարախտը: Առողջ մարդկանց հայտնաբերելու ճշգրտությունը 92-97% է եղել:

Նման թեսթի ճշգրտությունը, ըստ գիտնականների, կարելի է մեծացնել, եթե հաշվի առնվեն նաև հիվանդի մասին այլ տեղեկությունները` սեռը, տարիքը, մարմնի զանգվածի ինդեքսը և այլն: Ախտորոշման այս մեթոդը պարզ և ոչ ինվազիվ է: Համակարգը մշակողներն այն ցանկանում են ներդնել որպես լայն սքրինինգի մեթոդ:

med.news.am