Շաուրմա. օգտակար է, թե՞ վնասակար
Advertisement 1000 x 90

Շաուրմա. օգտակար է, թե՞ վնասակար

Շաուրման կարող է ոչ այդքան վնասակար լինել, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Գաստրոէնտերոլոգ  և սննդաբան Նուրիա Դիանովան Ridus առցանց պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ շաուրման կարող է փոխարինել լիարժեք կերակուրին, քանի որ դրանում պահված է սպիտակուցների, ճարպերի  և ածխաջրերի բալանսը:
«Երբեմն շաուրմա կարելի ուտել ընթրիքին, բայց ամեն օր չարժե»,- նշել է մասնագետը:

Փողոցային շաուրման, ըստ մասնագետի, վտանգավոր է, քանի որ դրա պատրաստման ընթացքում սանիտարական նորմերը հաճախ խախտվում են: Շաուրմա գնելիս խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել մսի որակին  և համոզվել, որ լավաշի վրա բորբոս չկա:

Ըստ սննդաբանի` շաուրմայի մեջ ամենավնասակար բաղադրիչները սոուսներն են, հատկապես` կետչուպը  և մանանեխը,  և աղային հավելումները, ինչպիսիք են թթուներն ու պղպեղները:

«Սոուսների շաքարը, մարինադների աղը, մեծ քանակությամբ յուղով տապակած միսը հագեցած համ են տալիս, որը համեմատելի է նատրիումի գլուտամատի հետ»,- նշել է Նուրիա Դիանովան:

Որպեսզի շաուրման հնարավորինս օգտակար լինի, այն կարող եք պատրաստել ինքներդ. պարզապես միսը տապակեք ջեռոցում կամ աերոգրիլի մեջ  և կտրեք այն շերտերով: Ապա վերցրեք լավաշը, իսկ բանջարեղենը` ըստ ճաշակի, խորհուրդ է տալիս մասնագետը:

med.news.am