Ո՞ր դիմակներն են ավելի լավ պաշտպանում կորոնավիրուսից ձմռանը
Advertisement 1000 x 90

Ո՞ր դիմակներն են ավելի լավ պաշտպանում կորոնավիրուսից ձմռանը

Այսօր դեղատներում և խանութներում կարելի է գտնել ամենատարբեր դիմակներ: Որո՞նք են նախընտրելի ձմռանը: Իր կարծիքով կիսվել է վարակաբան Սերգեյ Նենյայկինը:

Կոմսոմոլսկայա պրավդա-ի հաղորդմամբ՝ դիմակ ընտրելիս մասնագետը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել դրա ձևին, ամրությանը, նյութին և կարերի առկայությանը:

Մասնագետի կարծիքով՝ դիմակը պետք է սրված լինի քթի մասում, «լեզվի» բարձրությունը պետք է հասնի քթարմատի կեսին: Հարկ է նաև հիշել, որ բազմակի օգտագործման կտորե դիմակներում չկան մետաղական պլաստիկներ քթարմատի ֆիքսման համար, ինչը դրանք դարձնում է քիչ արդյունավետ:

Մասնագետը խորհուրդ է տվել երկշերտ դիմակ կրել դրսից սինթետիկ շերտով և ներսից բամբակաթղթային շերտով: Բամբակաթղթային կտորը, նրա խոսքով, ինքնին արագ կորցնում է ձևն ու ամրությունը, իսկ սինթետիկ շերտը կարող է գրգռել մաշկը:

Հպումից կամ հետքերից մաշկը պաշտպանելու համար խորհուրդ է տրվել ընտրել անկար դիմակ: Դա, մասնագետի խոսքով, հատկապես կարևոր է ձմռանը, երբ դեմքը խոնավանում է դիմակի տակ տաք օդի պատճառով: Նա հավելել է, որ բուժաշխատողները դիմակի տակ մաշկը սովորաբար խոնավեցնում են մանկական կրեմով: Եվ եթե դիմակը հպվում է քթարմատին, ապա քթի վրա պետք է փափուկ սպեղանի կպցնել:

Մասնագետը հավելել է, որ քրտնելուց ակնոցները պաշտպանելու համար բժիշկները հաճախ օգտագործում են հատուկ հեղուկ, որը կարելի է գնել օպտիկայի սրահում:

med.news.am