Աշխարհի 6 հնագույն գրքերը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աշխարհի 6 հնագույն գրքերը

Գրքերը գրեթե այնքան հին են, որքան գրերն ինքնին։ Գրքերն ի հայտ են եկել  մարդկության պատմությունը արձանագրելու և հետագա սերունդներին փոխանցելու նպատակով և գրվել են տարատեսակ նյութերի վրա՝ կավե սալիկների, պապիրուսի կամ մետաքսի գալարների, մագաղաթի և այլն։ Այս հոդվածում փորձ է արվել համախմբել և ներկայացնել աշխարհի հնագույն և ամենաազդեցիկ գրքերից մի քանի օրինակներ։

1․ Եգիպտական

Հին եգիպտական «Մեռյալների գրքեր» -ն իրենցից ներկայացնում են թաղման տեքստերով հիմնականում պատկերազարդ գալարներ, որոնք օգտագործվել են հին Եգիպտոսում, սկսած մոտ մ․թ․ա․ 20-րդ դարից, շուրջ 1500 տարի։ Կախարդական և կրոնական հմայություններ էին գրվում պապիրուսի գալարների վրա, դրվում հատուկ արձանիկների մեջ կամ մումիայի փաթաթանների մեջ և թաղվում էին մահացածի հետ։ Հավատում էին, որ այս հմայությունները մահացածի հոգուն տալիս էին ուժ ու գիտելիքներ, որոնց օգնությամբ նրանք կկարողանային նավարկել անդրաշխարհում և ապահով հասնել հետմահու կյանքի։ Ամենաերկար մեռյալների գիրքը գրեթե 37 մետր է։

2․ «Ի Ճինգ»(«Ի Ցզին») կամ «Փոփոխությունների գիրքը »

Չինական դասական տեքստերից հնագույնը «Ի Ճինգ»-ն է կամ «Փոփոխությունների գիրքը», որը սկզբնապես օգտագործվել է որպես գուշակությունների ուղեցույց։ Գիրքն իր մեջ պարունակում է հին չինական փիլիսոփայությունն ու հավատալիքները, ըստ որոնց աշխարհն արդյունք է երկակիության՝ ինի և յանի, խավարի և լույսի, բացասականի և դրականի։ Ընդունված է համարել, որ «Ի Ճինգը» հավանաբար գրվել է մ․թ․ա․ 11-րդ դարում։ «Փոփոխությունների գրքի» հնագույն տարբերակը՝ գրված մետաքսի վրա, թվագրվում է մ․թ․ա․ 2-րդ դարով։ Ի դեպ այս գիրքը 2012թ-ին թարգմանվել է նաև հայերեն։

3․ «Մահաբհարաթա»

Մահաբհարաթան հին հնդկական էպոս է՝ գրված սանսկրիտով, որը  հանդիսանում է երբևէ գրված ամենաերկար պոեմ-էպոսը և բաղկացած է ավելի քան 100,000 բանաստեղծական տնից։

Այն պատմագրությունների, առակների, աստվածաբանական, քաղաքական, իրավական բնույթի դատողությունների,  օրհներգերի և ողբերգերի ամբողջություն է։ Ձեռագրի պահպանված հնագույն պատառիկները թվագրվում են մ.թ.ա. 400 թ.-ով։

Ամբողջությամբ՝ travel-club.am