Ինչ հալի ենք՝ տնտեսությունը, այսինքն մեր ստեղծածը:
Տնտեսության վիճակը չափվում է ՀՆԱ կոչեցյալով՝ որևէ ժամանակահատվածի ընթացքում երկրի տարածքում ստեղծված բոլոր ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը:
Ծախսային մեթոդով հաշվարկելու դեպքում սա ներառում է մասնավոր հատվածի սպառումը (ավելի ճիշտ ոչ պետական հատվածի), ներառում է այս հատվածի կողմից ներդրումները (օրինակ քաղաքացու տուն գնելը կամ բիզնեսի կողմից սարքավորում գնելը), ներառում է պետության ծախսածը, նաև կապիտալ ներդրումների տեսքով (այսինքն ներառում է և՛ ընթացիկ ծախսերը, օրինակ, աշխատավարձ և պարգևավճար պետ-ծառայողներին, և՛ կապիտալ ծախսերը, օրինակ, ճանապարհների կառուցում), և վերջապես ներառում է արտահանման և ներմուծման տարբերությունը:
Հիմա այս բանաձևը հիշենք ու հասկանանք ինչ հալի ենք: Ուրեմն 2020-ին պետությունը պլանավորել էր ծախսել (ճշտված պլանով) շուրջ 700 միլիոն դոլարով ավելին քան հավաքագրելու էր եկամուտներ: Ստացվում է ինչ: Այն ՀՆԱ-ն, որ 2020-ին լինելու է շուրջ 8%-ով ավելի քիչ քան 2019-ին էր, իր մեջ ներառում է այս 700 միլիոն դեֆիցիտ (պետական եկամուտ հանած պետական ծախս) փողը, որը պարտք են վերցրել: Այսինքն, եթե այսքան պարտք չանեին ու չծախսեին, ապա ՀՆԱ-ն շատ ավելի մեծ տոկոսով էր նվազելու:
Բայց սա դեռ սկիզբն է: 2021-ի ՀՆԱ-ն էլի մի 700 միլիոն պարտքով փողի ծախս է ներառելու ըստ Կառավարության պլանի: Սրանով հանդերձ տնտեսությունը ունենալու է իրենց հաշվարկով մի 3% աճ 2020-ի ՀՆԱ համեմատ, բայց սրանով հանդերձ ասում են, որ հավաքագրելու են շուրջ 300 միլիոն դոլար ավելի քիչ բյուջեի եկամուտ: Ստացվում է, որ այս ՀՆԱ աճը «ձևական՝ նկարած» է լինում պետության կողմից պարտքով ծախսած փողի հաշվին: Հիշում ենք չէ, որ ՀՆԱ կոչեցյալը ներառում է նաև պետական ծախսը:
Այսինքն պարտքերով ՀՆԱ ենք նկարելու:
Այս ամենը այսքան տխուր չէր լինի, եթե այդ պարտք վերցրած փողերով սարքեին ենթակառուցվածքներ, այսինքն զարգացման նախադրյալներ ստեղծվեին: Սակայն, դա տեղի չի ունենա, եթե ուշադիր հետևեք որոշ անմեղսունակ պատգամավորներ ասում են, թե պարտքը ինչի վրա են ծախսելու:
Սրանով հանդերձ մի բան էլ. ՀՆԱ կոչեցյալը բիզնեսի սեփականատիրոջ ազգը չի հարցնում: Այսինքն, եթե օրինակ հայկական հանքի տերը բյուզանդացի է, ապա այդ հանքից կորզածի շուկայական արժեքը մտնում է մեր ՀՆԱ մեջ, սակայն բարիքի մեծ մասը գնում Բյուզանդիա, քանի որ տերը այնտեղից է:
Այ սենց «մազալո» բաներ: Զարգանում ենք, մի ուրիշ կարգի:
Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:
Ինչ հալի ենք՝ տնտեսությունը, այսինքն մեր ստեղծածը:
Տնտեսության վիճակը չափվում է ՀՆԱ կոչեցյալով՝ որևէ ժամանակահատվածի…
Опубликовано Hovhannes Avetisyan Вторник, 9 февраля 2021 г.