Երեք տասնամյակ գիտնականներն ուսումնասիրում են համակարգչային խաղերի հիմնականում բացասական ազդեցությունները` ցանկանալով հասկանալ, արդյոք դրանք կարող են ագրեսիա, կախվածություն, ճանաչողական ֆունկցիաների անկում եւ այլ խնդիրներ առաջացնել: Սակայն այս տարիներին չի հաջողվել կոնսենսունսի հասնել խաղերի` մարդկանց հոգեբանական բարեկեցության վրա ազդեցության վերաբերյալ:
Royal Society Open Science-ում հրապարակված իր տեսակի մեջ առաջին հետազոտության մեջ Օքսֆորդի համալսարանի գիտնականները գնահատել են, թե ինչպես էհամակարգչային խաղերի վրա ծախսված ժամանակն ազդում մարդկանց հոգեբանական վիճակի վրա:
Հետազոտության հեղինակները անանուն եւ հեռակա կերպով տվյալներ են հավաքել Electronic Arts-ի եւ Nintendo-ի արտադրության երկու խաղի` Plants vs Zombies: Battle for Neighborville-ի եւ Animal Crossing: New Horizons, Electronic Arts-ի վերաբերյալ: Հետազոտության հեղինակները շեշտում են, որ օբյեկտիվ տեղեկատվությունը, թե որքան ժամանակ են խաղում մարդիկ, շատ ավելի ճշգրիտ է, քան հարցումը: Նախկինում այսպիսի տվյալներ երբեւէ չեն օգտագործվել հետազոտություններում:
Medportal.ru-ը պատմում է, որ խաղացողներին իրենց հոգեբանական վիճակի ուսումնասիրությանը մասնակցելու հրավերներ են ուղարկվել: Առցանց հարցաթերթիկին պատասխանել է ավելի քան 3000 մարդ:
Պարզվել է, որ մարդիկ շատ ժամանակ չեն ծախսում խաղերի վրա: Հետաքրքիր է, որ ոչ թե տեւողությունը, այլ հենց խաղի փաստն է կապված հոգեբանական վիճակի բարելավման հետ: Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ մարդկանց հոգեբանական վիճակի վրա դրական է ազդում սոցիալական կապն այլ խաղացողների հետ, խաղի մեջ իրենց սեփական արհեստավարժության զգացումը եւ պարզապես հաճույք ստանալը: