Քաղցած մնալու դրական եւ բացասական կողմերը. Ի՞նչ են մտածում մասնագետները
Advertisement 1000 x 90

Քաղցած մնալու դրական եւ բացասական կողմերը. Ի՞նչ են մտածում մասնագետները

Պարբերական կամ ընդհատումներով քաղցած մնալը ունի թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր, պնդում է ամերիկացի դիետոլոգ Ջերեմի Պոնդսը:

Մասնագետի խոսքով՝ երբեմն պարբերաբար քաղցած մնալը թույլատրելի է եւ անգամ օգտակար, հայտնում է WCIV-ը: Հաճախ այն բարելավում է որոշ ցուցանիշներ, ինչպես, օրինակ, արյան մեջ շաքարի կամ ինսուլինի մակարդակը:

«Շատ դեպքերում հայտնաբերվում է, որ փոխված նյութափոխանակությունը խնդիրներ է լուծում, որոնք կարող էին խանգարել նիհարելուն»,- նշել է մասնագետը:

Այդուհանդերձ, որոշ դեպքերում ավելի լավ է խուսափել քաղցած մնալուց: Մասնավորապես, պետք է ծայրահեղ զգուշություն դրսեւորեն շաքարային դիաբետով պացիենտները: Բանն այն է, որ քաղցած մնալու դեպքում նրանց կարող է այլ դեղաչափ անհրաժեշտ լինի: Ավելին՝ անգամ առողջ մարդկանց խորհուրդ է տրվում հետեւել, որպեսզի բաց թողած ճաշը չբերի անհրաժեշտ սննդարար նյութերի պակասի:

Հիշեցնենք, որ պարբերաբար քաղցած մնալու դեպքում նորմալ սնվելու ժամանակամիջոցը կանոնավոր կերպով փոխարինվում է ժամանակամիջոցով, երբ մարդիկ ավելի քիչ են ուտում կամ ընդհանրապես հրաժարվում են կերակուրից: Այդպիսի յուրաքանչյուր շրջանը շարունակվում է մի քանի ժամից մինչեւ մի ամբողջ օր, հազվադեպ՝ մի քանի օր:

Պարբերաբար քաղցած մնալու կողմնակիցների կարծիքով՝ այդպես սնվելն օգնում է նիհարելուն եւ դրական է ազդում առողջության վրա: Սակայն թերահավատները նշում են, որ պարբերաբար քաղցած մնալու օգուտը չի ապացուցվել: Մասնավորապես գոյություն ունեցող հետազոտությունների մասնակիցների թիվը բավարար չի եղել, իսկ դրանց արդյունքները հաճախ անհնար է վերարտադրել:

med.news.am